Հայկո Բաղդատ․ որպես հայ՝ կրկին ներողություն խնդրեցի իմ դահիճներից
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայկո Բաղդատ․ որպես հայ՝ կրկին ներողություն խնդրեցի իմ դահիճներից


* 31-05-2018, 15:16 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 454 անգամ


Հայկո Բաղդատ․ որպես հայ՝ կրկին ներողություն խնդրեցի իմ դահիճներից
Ermenihaber.am: Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը, ով 2016թ․-ից բնակվում է Գերմանիայում, անդրադարձել է Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններին։

«Մուհարրեմ Ինջեին աջակցելը դավաճանություն է Թուրքիային» հոդվածում Բաղդատը գրում է․ «Մենք՝ HDP-ականներս (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն), ոչ մի փուլում Մուհարրեմ Ինջեի, Մերալ Աքշեների, Թեմել Քարամոլլաօղլուի կամ Դողու Փերինչեքի օգտին չենք քվեարկելու։ Ոչ մի առաջնորդ, ով բանտարկյալ չէ, թող ձեզ ոչինչ չխոստանա, որովհետև քանի դեռ մեր համանախագահ Սելահաթթին ԴԵմիրթաշը բանտարկյալ է, ուրիշ որևէ թեկնածուի օգտին չենք քվեարկելու»։

Բաղդատի այս գրառումը բացասական բուռն արձագանք է ստացել սոցիալական ցանցերում։ Այդ արձագանքներից հետո պոլսահայ լրագրողը թեմայի վերաբերյալ երկրորդ հոդվածն է հրապարակել։

«Պատասխան արձագանքներին» հոդվածի առաջին բաժնում Բաղդատն իր աջակցությունն է հայտնել Մուհարրեմ Ինջեին՝ հույս հայտնելով, որ նա կկարողանա հաղթել ամենուր բռնություն տարածող և ահաբեկչությունների վրա աչք փակող Էրդողանին ու նաև կնպաստի Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակմանը։

Սակայն հոդվածի երկրորդ մասում հեղինակը գրում է․ «Այսօր ինքս ինձ դավաճանեցի։ Որպես հայ՝ կրկին ներողություն խնդրեցի իմ դահիճներից՝ տեղի տալով Թուրքիայի Հանրապետության հիմնարար արժեքների առաջ։ Այսօր մեկ անգամ ևս հանձնվեցի Թուրքիայի Հանրապետությանը։ Սակայն այդ հոդվածը գրի եմ առել ոչ թե նրա համար, որ վախենում եմ Թուրքիայի Հանրապետությունից, այլ որովհետև ընկերներս վշտացել էին, իսկ ես չեմ ցանկանում, որ նրանք ավելի շատ վշտանան»։

Բաղդատը նշել է, որ հետ է վերցնում իր բոլոր այն խոսքերը, որոնք ընթերցողների և իր ընկերների շրջանում դժգոհություն են առաջացրել։ Սակայն հիշեցրել է, որ իր համոզմունքներից հետ չի կանգնում և կարծում է, որ իրեն պարզապես սխալ են հասկացել։

Պոլսահայ լրագրողը նաև հայտարարել է, որ այսուհետև գոնե ժամանակավորապես այլևս չի գրի HDP-ի և Սելահաթթին Դեմիրթաշի մասին, քանի որ այս առումով վերահաս վտանգների մասին նրա մտահոգություններն ու կանխատեսումները, պարզվում է, տհաճ են ընթերցողներին։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (238)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS