X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԵՊՀ Restart-ի անդամները բռնություն են իրականացրել ռեկտորի նկատմամբ, ինչի պատճառով նա վերակենդանացման բաժանմունքում է. հայտարարություն


* 30-05-2018, 16:25 | Բաժին: Գլխավոր, Կրթություն, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 734 անգամ


ԵՊՀ Restart-ի անդամները բռնություն են իրականացրել ռեկտորի նկատմամբ, ինչի պատճառով նա վերակենդանացման բաժանմունքում է. հայտարարությունԵՊՀ պռոռեկտորներ Գեղամ Գևորգյանը և Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցող միջոցառումներին:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2018թ. մայիսի 29-ից «ԵՊՀ ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, սահմանազանցելով խաղաղ հավաքների անցկացման իրենց իրավունքը, մտել են ԵՊՀ վարչական համալիր և ակնհայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք դրսևորելով ԵՊՀ աշխատակազմի նկատմամբ՝ ներկայացրել են անհիմն ու անիրավաչափ պահանջներ, խաթարել են ԵՊՀ բնականոն գործունեությունը, զբաղեցրել են վարչական տարածքներ, բռնություն են գործադրել ԵՊՀ ռեկտորի նկատմամբ, ինչի պատճառով ներկայումս նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և վիճակը գնահատվում է ծանր:

Նախաձեռնության կողմից բարձրացված հարցերը քաղաքակիրթ մեթոդներով քննարկելու և լուծումներ գտնելու ԵՊՀ ղեկավարության եռանդուն ջանքերն արդյունք չեն տվել, և նախաձեռնության անդամները շարունակել են իրենց գործողությունները՝ գիշերել են համալսարանում՝ խախտելով ԵՊՀ ներքին կարգապահության և անվտանգության ապահովման կանոնները:



Անթույլատրելի ենք համարում գործող իշխանության ներկայացուցիչների, մանավորապես՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի անթաքույց աջակցությունը նշված գործողություններին, ովքեր տեղում ղեկավարել են նախաձեռնության քայլերը և տվել են համապատասխան ցուցումներ:

Անընդունելի է ՀՀ կրթության և գիտության նախարարության անտարբերությունը Մայր բուհում տիրող իրավիճակին:

Տարակուսելի է նաև Հայաստանի բուհական համայնքի լռությունը…

Նման իրավիճակում գործող իշխանությանը կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Երևանի պետական համալսարանի բնականոն գործունեությունը վերականգնելու, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճը և դրա հարակից տարածքները նախաձեռնության անդամների ներկայությունից ազատելու ուղղությամբ և այսօրինակ գործողությունները բացառելու նպատակով՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Միաժամանակ դիմում ենք իրավապահ մարմիններին, սույն հայտարարությունում նշված փաստերին իրավական գնահատական տալու նպատակով ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումներ»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (220)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS