X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման ուղղությամբ քննարկումներ են ընթանում. Արթուր Գրիգորյան


* 30-05-2018, 12:58 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1158 անգամ


Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման ուղղությամբ քննարկումներ են ընթանում. Արթուր ԳրիգորյանPanorama.am: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների նախարարությունը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախնական քննարկումներ են սկսել՝ հնարավոր սահմաններում նվազեցնելու էլեկտրաէներգիայի սակագինը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը:

«Այս պահին քննարկումները շարունակվում են, դրանք սկսվել են երեկ երեկոյան ժամը 7-ին: Ինձ թվում է՝ մեկ-երկու օրում քննարկումները կավարտենք, և ես անպայման կտեղեկացնեմ: Եթե քննարկումների արդյունքում սակագնի իջեցում հնարալրավոր չլինի, մենք կբացատրենք՝ ինչու հնարավոր չեղավ»,- ասաց նա՝ միաժամանակ չբացառելով, որ քննարկումների արդյունքում սակագինը կարող է և չնվազեցվի:

Հարցին՝ մոտավորապես ե՞րբ հնարավոր կլինի սակագնի նվազեցում ակնկալել, նախարարը պատասխանեց՝ ընթացիկ տարվա օգոստոսից հետո: Նա այս ժամկետը հիմնավորեց այն հանգամանքով, որ էլեկտրաէներգիայի սակագինն օրենքով սահմանված կարգով վերանայվում է 6 ամիսը մեկ: Վերջին վերանայումը տեղի է ունեցել փետրվար ամսին, ինչն էլ նշանակում է, որ հաջորդ վերանայումը կարող է լինել միայն օգոստոսին:

Ինչ վերաբերում է գազի ներտնային սպասարկման վճարի չեղարկման մասին տեղեկություններին, Արթուր Գրիգորյանը նշեց, որ ինֆորմացիան չի համապատասպատասխանում իրականությանը:

«Անձամբ ես տեղյակ չեմ, նման քննարկումներ այս պահին չեն ընթանում: Վճարների չեղարկում հնարավոր չեմ համարում»,- նշեց գործադիրի ներկայացուցիչը:

Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտում հնարավոր բացահայտումներին՝ էներգետիկայի նախարարը նշեց, որ ԱԱԾ-ի հետ այս պահին որևէ համագործակցություն չունեն, միաժամանակ՝ ինքը տեղյակ չէ ՝ արդյոք Ազգային անվտանգության ծառայության 350 հոգանոց ցուցակում կա՞ն խոշոր հանքարդյունահանողներ:

Իսկ չի՞ կաշկանդվելու հանքարդյունաբերության ոլորտում կարգուկանոն հաստատելու գործում՝ հաշվի առնելով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը կապվում է այս ոլորտի հետ:
«Միանշանակ ոչ: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ով ընդերքօգտագործման թույլտվություն ունի, նա ինձ հետ զրույցում հետևյալ հանձնարարականն է տվել. Եթե ստուգումներ, ապա առաջինը՝ իրենից: Նա թաքցնելու ոչինչ չունի: Մենք թափանցիկ կաշխատենք»,- ասաց նախարարը:

Վերջում նախարարն անդրադարձավ նաև «Նաիրիտ» գործարանի ճակատագրին՝ տեղեկացրեց, որ երեկ հանդիպել է համակարգող խմբի հետ, քննարկել գործարանի հետագա գործունեության վերաբերյալ ծրագրեր «Այս պահին այդ ծրագրով հետաքրքրված միջազգային կազմակերպություններ կան, որոնք մոտ ժամանակներս կայցելեն Հայաստան, կանցկացնեն տեխնիկական-աուդիտորական աշխատանքներ: Կունենանք համապատասխան եզրակացություն»,- ամփոփեց նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (263)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS