X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մի քաղաքականացրեք Հայաստանից Ռուսաստան լոլիկների մատակարարման հարցը. Ռոսսելխոզնադզոր


* 29-05-2018, 12:54 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 544 անգամ


Մի քաղաքականացրեք Հայաստանից Ռուսաստան լոլիկների մատակարարման հարցը. Ռոսսելխոզնադզոր Sputnik: Ռոսսելխոզնադզորը դիմում է ԶԼՄ–ների ներկայացուցիչներին` խնդրելով չքաղաքականացնել Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանման հարցը։ Այս մասին Ռոսսելխոզնադզորի տնօրեն Սերգեյ Դանկվերտն ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հայրապետյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։

Նախօրեին, Մոսկվայում Դանկվերտը Հայրապետյանի հետ քննարկել է Հայաստանից Ռուսաստան լոլիկների մատակարարման խնդիրները։



«Նշված թեմայի բոլոր հարցերը բացառապես տեխնիկական բնույթ են կրում, դրանք կապված են Ռուսաստանի տարածքում բուսասանիտարական բարեկեցության ապահովման հարցում վերահսկող մարմինների անմիջական գործառույթների կատարման հետ», – նշված է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն` մայիսին Հայաստանից Ռուսաստան մոտ 9200 տոննա ընդհանուր ծավալի լոլիկներով բեռնված 450 ավտոմեքենա է տեղափոխվել։ Ընդ որում` դրանից 27–ի դեպքում Ռոսսելխոզնադզորը լոլիկների խմբաքանակի մեջ լոլիկի ցեց է հայտնաբերել։

Հայրապետյանն իր հերթին վստահեցրել է ռուսական կողմին, որ կարճ ժամկետներում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։

Նշենք, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) դիմել է ՀՀ սննդի անվտանգության ծառայությանը` Հայաստանից Ռուսաստան վարակված լոլիկի արտահանման համար։ Ռուսական կողմի պարզաբանման համաձայն` մայիսին Հայաստանից արտահանված լոլիկում հայտնաբերվել էր լոլիկի վնասատու։ Բայց խմբաքանակն ապահովված է եղել ՍԱՊԾ-ի տրամադրած անհրաժեշտ բուսասանիտարական ուղեկցող փաստաթղթերով։ Խոտանված ապրանքը վերադարձվել է Հայաստան։ Ռուսական կողմը պահանջել է հետաքննություն անցկացնել ու բացառել ապագայում նման դեպքերի կրկնությունը։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2018 (319)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS