«Իմ քաղաքի համար ես արդեն հաղթել եմ». գյումրեցի Սաթենիկ Գևորգյանը «Ты супер!»-ի կիսաեզրափակչում է
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Իմ քաղաքի համար ես արդեն հաղթել եմ». գյումրեցի Սաթենիկ Գևորգյանը «Ты супер!»-ի կիսաեզրափակչում է


* 19-05-2018, 12:18 | Բաժին: Գլխավոր, Մշակույթ | Հեղինակ: --- | Դիտվել է 2891 անգամ


«Իմ քաղաքի համար ես արդեն հաղթել եմ». գյումրեցի Սաթենիկ Գևորգյանը «Ты супер!»-ի կիսաեզրափակչում է«Ты супер!» միջազգային երգի մրցույթի հայ մասնակից Սաթենիկ Գևորգյանն այսօր ելույթ կունենա կիսաեզրափակչում: Նա կկատարի «Տիտանիկ» ֆիլմի շատ հայտնի «Սիրտս վախենում է» երգը:

«Բավականին բարդ երգ է, բայց մեծ հաճույքով եմ կատարում: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի: Ուզում եմ ասել, որ հետաքրքիր զգեստ եմ կրելու, որը համապատասխանում է երգինը»,-ասել է Սաթենիկը:

Նա նաև նշել է, որ շատ է կարոտում Հայաստանը: Նրան դժվար է հեռու ապրել հայրենիքից և չի համբերում, թե երբ է վերադառնալու:

Սաթենիկ Գևորգյանի ելույթին կիսաեզրափակչում կարող եք հետևել շաբաթ՝ մայիսի 19-ին, ժամը 21-ին:

«Ты супер!»-ը ՆՏՎ-ի և Sputnik-ի համատեղ նախագիծն է։ Միջազգային մրցույթի երկրորդ եթերաշրջանի ցուցադրությունը մեկնարկել է փետրվարի 10-ին ՆՏՎ հեռուստաալիքով։ Այս յուրահատուկ վոկալային նախագիծն օգնում է ստեղծագործական ասպարեզում կատարելագործվել դժվար ճակատագրեր ունեցող երեխաներին։

Նախագծին մասնակցում են 8-18 տարեկան 82 երեխա 13 երկրից։ Մասնակիցները Մոսկվա են մեկնել Ռուսաստանի տարբեր անկյուններից, ԱՊՀ և Բալթյան երկրներից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Լատվիայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից և Հարավային Օսեթիայից, ինչպես նաև Գերմանիայից և Սիրիայից։





 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (259)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS