X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արգենտինայի դեսպանը Շիրակի մարզում է


* 18-05-2018, 18:34 | Բաժին: Գլխավոր, Գյուղատնտեսություն | Հեղինակ: Արմինա Սիմոնյան | Դիտվել է 1307 անգամ


Արգենտինայի դեսպանը Շիրակի մարզում էԳյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տեսլականն է նոր տեխնոլոգիաներով, գիտական հենքի վրա մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն ունենալը: Ինչպես նշել է հիմնադրամի ՇՄ կառույցի ղեկավար Ջիվան Ասլանյանը, այն կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը, իսկ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսական տեխնիկայի կայանը թույլ կտա ֆերմերներին իրենց հողը մշակել առավել արդյունավետ և բարձրացնել բերքատվությունը: Գյուղնախարարության 4 աշխատակից 2017 թ նոյեմբեր ամսին եղել են Արգենտինայում, ուսումնասիրել են խորհրդատվական հետազոտական կառույցները և ծրագրային առաջարկով են հանդես եկել: Խորհրդատվությունն իրականացվել է 3 մեթոդով` խմբային, ծրագրային և անհատական: Խորհրդատվական ծառայությունները մատուցվելու են ագրարային ոլորտի տարբեր ուղղություններով` ներառյալ դաշտավարության, այգեգործության, անասնապահության, գյուղատնտեսական տեխնիկայի կիրառման և այլն: Արգենտինայում ներկայացված ծրագիրն ընդունվել է: Արդյունքում ՀՀ- ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանը Շիրակի մարզում է: Դեսպանն համապատասխան ուսումնասիրութէյուններ կանցկացնի մարզի գյուղոլորտում: Ծրագիրը, որը կոչվում է «ՀՀ-ն նախալեռնային գոտում գյուղատնտեսության և նորագույն տեխնոլոգիաների փորձարկման և փորձացուցադրական կենտրոն», նպատակ ունի կիրառվել ոչ միայն Շիրակի մարզում, այլ նաև Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2018 (285)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS