X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՏՏ համաշխարհային համաժողով Երևանում. 80 երկրի 4500-ից ավելի պատվիրակ


* 16-05-2018, 18:44 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 908 անգամ


ՏՏ համաշխարհային համաժողով Երևանում. 80 երկրի 4500-ից ավելի պատվիրակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր:

Վարչապետը կարևորել է համաժողովի անցկացումը մեր երկրում և ընդգծել, որ կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը այն բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լինելու է կառավարության առաջնահերթություններից և համոզմունք հայտնել, որ այս բնագավառը կդառնա տնտեսությունն առաջ մղող շարժիչ ուժերից մեկը:

Նիկոլ Փաշինյանը և Իվոն Չուն պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կսկսի համաժողովի պատշաճ կազմակերպման աշխատանքները: Տիկին Չունն ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսը շահագրգռված է ՀՀ կառավարության հետ սերտ փոխգործակցությամբ և ներկայացրել Թայվանի փորձը՝ համաժողովի կազմակերպման ուղղությամբ:

Համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրի 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2018 (285)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS