X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գագիկ Բեգլարանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որևէ չարաշահում. Հայտարարություն


* 16-05-2018, 12:12 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1615 անգամ


Գագիկ Բեգլարանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որևէ չարաշահում. ՀայտարարությունՏրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե Գագիկ Բեգլարանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որևէ չարաշահում։

««Փաստ» օրաթերթի 15.05.2018թ. «... գումարները գնում են Վրաստա՞ն» հրապարակման հետ կապված հայտնում ենք, որ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Գագիկ Բեգլարյանը Աջարիայում և Մեգրելիայում, ընդհանրապես` Վրաստանում ներդրումներ չի կատարել, և Միհրան Պողոսյանի հետ որևէ համատեղ բիզնես չունի։

Իսկ Հյուսիս-հարավի իր օրոք կառուցված և առ այսօր միակ գործող հատվածը իրականացվել է բոլոր նորմերի խստագույն պահպանմամբ, նախարարի և միջազգային աուդիտորական կառույցների խիստ հսկողության տակ։ Աշխատանքները գրաֆիկից ոչ մի օր ետ չեն ընկել։ Այն քիչ դեպքերից է, որ նախարարի խստապահանջ հսկողության արդյունքում պետբյուջե ետ են վերադարձվել շինարարների կողմից թույլ տրված առանձին թերացումների հետ կապված գումարները։

Գագիկ Բեգլարանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որևէ չարաշահում։ Այս թեմայով բոլոր շահարկումները բանսարկություններ են, և դրանց տարածողներն առնվազն ազնիվ չեն», - ասված է գրասենյակի տարածած հայտարարության մեջ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (240)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS