X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Իսրայելը դադարեցնում է թուրքական գյուղմթերքի ներմուծումը


* 16-05-2018, 12:00 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 474 անգամ


Իսրայելը դադարեցնում է թուրքական գյուղմթերքի ներմուծումըErmenihaber.am: Վերջին օրերին իսրայելապաղեստինյան բախումների հետևանքով ստեղծված թուրք-իսրայելական լարվածությունը ավելի է խորանում: Մայիսի 15-ին Իսրայելը հայտարարել է, որ արգելք է սահմանել թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա:

«Մենք այլևս չենք աջակցելու Թուրքիային»,- սոցցանցերից մեկի իր էջում գրել է Իսրայելի գյուղատնտեսության նախարար Ուրի Արիելը՝ տեղեկացնելով, որ դադարեցնում են թուրքական գյուղմթերքի ներմուծումը:

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած վերջին լարվածության պատճառը Գազայի հատվածում բողոքի ակցիաներ անցկացնող պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի զինվորականների կողմից ուժ կիրառելն էր, ինչի հետևանքով 60 պաղեստինցի է զոհվել: Կատարվածի համար Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը, հատկապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խստորեն քննադատել են իսրայելական իշխանություններին:

Գազայում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված պաղեստինցիների հիշատակին Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել: Ինչպես նաև Անկարան խորհրդակցությունների նպատակով Իսրայելից ու ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպաններին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (460)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS