X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի կառավարական դաչայից ու ախրանիկներից․ Վիտալի Բալասանյան


* 11-05-2018, 16:43 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 17978 անգամ


Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի կառավարական դաչայից ու ախրանիկներից․ Վիտալի Բալասանյան1in.am: Չլուծված հարցեր կան թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Արցախի Ազգային անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Հայերը տաղանդավոր, խոհեմ ժողովուրդ են»,- ասաց նա՝ հավելելով, որ դա ցույց տվեցին նաև Հայաստանում վերջերս տեղի ունեցած ցույցերը:

Անդրադառնալով Մարտի 1-յան դեպքերին՝ նա տարակուսեց, թե ինչու են միայն խոսում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների մեղքի մասին և չեն նշում 1-ին նախագահի անունը, «երբ նա էր դրանց կազմակերպիչը»:

Վիտալի Բալասանյանի խոսքով՝ առաջին դեմք ընտրելու հաջորդ օրը սկսում ենք բամբասել. «Հիմա, անկախ ամեն ինչից, ինքն ընտրվել է՝ թե փող բաժանեց, թե մեր աչքերին ծիծաղեց, թե իրավիճակից ելնելով: Մեզ պետք էր, որ այդ առաջին դեմքին ոչ թե մենք ծառայեինք, այլ ծառայեցնել տայինք»:

Անդրադառնալով ՀՀ այսօրվա 1-ին դեմքերին՝ նա ժողովրդին կոչ արեց տեր կանգնել նրանց, պարտադրող լինել. «Ուզում է Նիկոլը լինի, ուզում է Հիսուս Քրիստոսը լինի, ում բերենք դնենք այնտեղ՝ մենք դրական արդյունքի չենք հասնի»:

Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի կառավարական «դաչայից և ախրաննիկներից». «Եթե պետք լիներ, Նիկոլ Փաշինյանին էս օրերին կսպանեին՝ թույլ, ինչ տվել են՝ կերել է, ինչ տվել են՝ խմել է: Եթե էդ մարդն ընդունված է մեր ժողովրդի կողմից, էդ ժողովուրդն է իրեն պահակային ծառայություն անելու»:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (272)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS