X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ովքե՞ր են գումար փոխանցել Փաշինյանի բողոքի շարժմանը


* 4-05-2018, 18:17 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 5848 անգամ


Ովքե՞ր են գումար փոխանցել Փաշինյանի բողոքի շարժմանը«Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում հրապարակել է Համաժողովրդական շարժմանն արված դրամական նվիրատվությունների հաշվետվությունը՝ ապրիլի 10-ից 23-ն ընկած ժամանակահատվածում։ Ընդհանուր գումարը կազմում է 7 769 800 դրամ (մոտ 16 հազար դոլար)։

Ցանկում աշխարհի տարբեր երկրներից մարդիկ կան։ Ոմանց անուններն ամբողջությամբ են նշված, մյուսները ցանկացել են պահպանել գաղտնիությունը կամ սահմանափակվել են միայն անունը նշելով։ Գումար են փոխանցել «շամշադինեցի տղաները», ոմն Լիլյան Շվեդիայից, Քրիստինե Հովսեփյանը ԱՄՆ-ից, Վահագն Պետրոսյանը Մյունխենից, Ռուսաստանում բնակվող տասնյակ հայեր և ուրիշներ։

Ցուցակում կա նաև հայտնի շախմատիստ, ռուսական ընդդիմադիր գործիչներից մեկի` Գարի Կասպարովի անունը, որը 10 հազար դրամ (մոտ 20 դոլար) է փոխանցել։

Ցանկում նվազագույն գումարը 1000 դրամն է, որը Շվեդիայից փոխանցել է Լուսինե Մ.-ն։ Ամենաառատաձեռնը Երևանի բնակիչ է, որը չի նշել անունը, բայց 2 մլն դրամ է փոխանցել (մոտ 4.2 հազար դոլար)։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (300)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS