Ըմբշամարտի ԵԱ. Հայաստանի 3 ըմբիշ պարտվել է Ադրբեջանի ներկայացուցիչներին.Tert.am
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ըմբշամարտի ԵԱ. Հայաստանի 3 ըմբիշ պարտվել է Ադրբեջանի ներկայացուցիչներին.Tert.am


* 4-05-2018, 16:49 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 1173 անգամ


Ըմբշամարտի ԵԱ. Հայաստանի 3 ըմբիշ պարտվել է Ադրբեջանի ներկայացուցիչներին.Tert.amTert.am: Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները:

Պայքարը շարունակող Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ, ցավոք, պարտություն են կրել քառորդ եզրափակչում:

57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, ով մեկնարկային գոտեմարտում հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեյ Դուկովին, 1/4 եզրափակչում 0:10 հաշվով պարտություն է կրել Ադրբեջանը ներկայացնող վրացի ըմբիշ Գեորգի Էդիշերաշվիլիից:

79 կգ քաշային Վարուժան Կաջոյանը, ով առաջին գոտեմարտում 10:0 հաշվով հաղթել էր ֆին Հենրի Ալեքսի Սելենիուսին, 1/4 եզրափակչում 1:6 հաշվով ցավալի պարտություն է կրել ադրբեջանցի Ջաբրայիլ Հասանովից:

Իսկ 97 կգ քաշային Գեորգի Կետոևը քառորդ եզրափակչում 0:3 հաշվով զիջել է Ադրբեջանը ներկայացնող Նուրմագոմեդ Գաջիևին:

Այս կերպ, Ջաբուրյանը, Կաջոյանն ու Կետոևը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու և բրոնզի համար պայքարելու հնարավորություն կունենան միայն այն դեպքում, եթե նրանց հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ:

Այդ հնարավորությունից արդեն իսկ զրկվել է 65 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը, ով 1/8 եզրափակչում 0:3 հաշվով պարտվել էր Օլիմպիական չեմպիոն Վլադիմեր Խինչիգաշվիլուն: Վերջինս քառորդ եզրափակչում 0:6 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Իլյաս Բեկբուլատովին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (199)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS