X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մասնակի կփոխհատուցվի սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վճարը


* 3-05-2018, 14:25 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 983 անգամ


Մասնակի կփոխհատուցվի սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վճարըՍահմանամերձ համայնքների ուսանողներին ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ անցյալ տարի իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներից և Տավուշի մարզի Բերդ համայնքից ՀՀ բուհերում բակալավրի կրթական ծրագրով սովորում է 945 ուսանող: Նրանցից 70-ը գերազանց առաջադիմությամբ, որոնց ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է 135,397,740 դրամ: Մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողների թիվը 101 է, որից 18-ը՝ գերազանց առաջադիմությամբ: Վերջիններիս ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է 18,275,700 դրամ: Որոշման համաձայն՝ գերազանցությամբ սովորողների համար նախատեսվել է 60 տոկոս, իսկ մյուս ուսանողների համար՝ 30 տոկոս զեղչի կիրառման հնարավորություն: Այդ համայնքների ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցումը կիրականացվի պետբյուջեի «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (385)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS