X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ. կողմ քվեարկեց 77, դեմ` 17 պատգամավոր


* 17-04-2018, 16:57 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1453 անգամ


Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ. կողմ քվեարկեց 77, դեմ` 17 պատգամավորԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ ձայների համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հատուկ նիստի ընթացքում ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել էր, որ ունի պառլամենտական մեծամասնության աջակցությունը և պատրաստ է այն ծառայեցնել երկրի դինամիկ զարգացման գերնպատակին։

Վարչապետի թեկնածությանը դեմ քվեարկելու մասին այսօր «Ելք» խմբակցության անունից հայտարարել էր խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանը։

«Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել էր, որ իրենց պատգամավորները կքվեարկեն ազատ` խղճի մտոք։

Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ։ Այս խմբակցությունները երեկ նիստ էին գումարել, որի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնում միաձայն առաջադրվել էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Ավելի վաղ` ապրիլի 14-ին, ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ էր անցկացրել Ծաղկաձորում, որտեղ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ կուսակցությունը որոշել էր ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:



Մինչ քվեարկության կդրվեր վարչապետի ընտրության հարցը, վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը և խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է փողոցներում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաներ են իրականացվում, որոնք գլխավորում է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2018 (308)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS