X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն


* 16-04-2018, 16:23 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1553 անգամ


Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնԲաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով քաղաքացիներ են տուժել։

Տուժել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ելք»-ի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը։

«Նիկոլ Փաշինյանն ինձ հետ էր, պատնեշը ճեղքելիս ընկել է փշալարի վրա։ Վերջին տեղեկության համաձայն նրան տեղափոխեցին Նաիրի բժշկական կենտրոն», - հաղորդեց Տիգրան Ավինյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ևս վիրավոր է։

«Ալեն Սիմոնյանն էլ է վիրավորվել։ Թեթև վնասվածքներ էլ ես ունեմ։ Հիմնականում վնասվածքը փշալարերից է եղել, հնարավոր է նաև բախման պահին վահաններից էլ վնասվածքներ լինեն», - ասաց նա։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2018 (272)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS