
Սաթենիկ Գևորգյանը Գյումրիից է։ Մինչև 6 տարեկանն ապրել է մոր, հոր և երկու եղբոր հետ։ Ընտանիքին սովից փրկելու համար հայրը մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել։ Այժմ աղջիկն ապրում է նոր ընտանիքում։ Սաթենիկը երգում է յոթ տարեկանից։ Շատ է սիրում երգել։ Անգամ եթե ուսուցիչը ոչ մի առաջադրանք չի տալիս, միևնույն է` նա հոգեհարազատ մի երգ է գտնում ու սկսում է սերտել։
Շոուի հաղորդավար Վադիմ Տակմենևը նրա ելույթից հետո ասաց. «Դու ռուսերեն սովորեցիր, ես էլ հայերեն եմ սովորում` բարև, կարմիր արև»։ Սաթենիկը ժպտաց ու պատասխանեց. «Բարև ձեզ»։
Ժյուրիի անդամ, էստրադային երգչուհի և հաղորդավարուհի Յուլյանա Կարաուլովան գովեց սկսնակ երգչու վստահությունը և ասաց, որ նա իսկական արտիստի պես ելույթ ունեցավ։
Ժյուրիի մյուս անդամը` Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյն էլ նշեց, որ շատ հավանեց աղջկա կատարումը։
Ռուս կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշն առանձնահատուկ նշեց, որ Սաթենիկը լավ երգեց բարձր նոտաները։
Հայուհի երգչուհին խոստովանեց, որ նոտաներ չգիտի, հետո հայտնեց, որ ժյուրիի անդամ Սերգեյ Լազարևի համար անակնկալ է պատրաստել և ֆրանսերեն երգեց հատուկ Լազարևի համար։
Երգիչը ոգևորվեց անակնկալից և պատասխան նվեր մատուցեց Սաթենիկին` հրավիրելով իր առաջիկա համերգին։
Երբ ժյուրիի բոլոր անդամներն իրենց կարծիքը հայտնեցին, բեմ դուրս եկավ Իգոր Սարուխանովը և հանրահայտ երգը կատարեց Սաթենիկի հետ։