X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրմը թուրքերի բողոքի պատճառ


* 12-04-2018, 15:22 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Մշակույթ | Հեղինակ: --- | Դիտվել է 499 անգամ


Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրմը թուրքերի բողոքի պատճառ Ermenihaber.am: Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 13-ին բացվելիք հուշարձանի շուրջ թուրքական կողմի բարձրացրած աղմուկը չի դադարում: Ավելի վաղ նախաձեռնած դատավարություններից հետո այժմ էլ Շվեյցարիայում թուրքական ներկայացուցչությունները բողոքի ակցիա են կազմակերպել` ընդդեմ հուշարձանի տեղադրմանը Ժնևի Թրեմբլե պուրակում:

Ակցիային ներկա են գտնվել թուրքական ազգայնական «Հայրենիք» (Vatan) կուսակցության փոխնախագահ Ալի Մերջանը, նույն կուսակցության Եվրոպայի ներկայացուցիչ Բեյհան Յըլդըրըմը, «Աթաթուրքի գաղափարների միություն» Բեռնի և Ցյուրիխի տարածքային կազմակերպությունների ղեկավար Էթհեմ Քայալըն և ուրիշներ: Թուրք ազգայնականները մամուլի համար հայտարարություն են արել՝ տեղեկացնելով, որ իրենք հուշարձանի տեղադրման հարցով հանդիպել են Ժնևից ընտրված պատգամավոր, շվեյցարացի հայտնի թուրքամետ գործիչ Իվ Նիդեգերի հետ: Նշվում է, որ հանդիպմանը թուրք գործիչները Նիդեգերի հետ քննարկել են «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը նմանատիպ դեպքերի համար որպես նախադեպ կիրառելու հարցը:

Ալի Մերջանն ու Բեյհան Յըլդըրըմը հայտարարել են նաև, որ պատրաստվում են բոլոր այն քաղաքների դեմ դատական հայցեր ներկայացնել, որոնք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձաններ տեղադրելու թույլտվություններ են տրամադրել:

Դողու Փերինչեքի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության ղեկավարները տեղեկացրել են նաև, որ կուսակցությունը նախաձեռնություն է սկսում, որի նպատակն է՝

Ա. «Աշխատանքներ տանել տարբեր երկրների խորհրդարանների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումները չեղյալ հայտարարելու ուղղությամբ

Բ.Աշխատանքներ տանել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու վերաբերյալ որոշ երկրներում ընդունված օրենքները չեղարկելու կամ դրանք միայն Հոլոքոստի ժխտման դեպքում կիրառելու ուղղությամբ

Գ. Աշխատանքներ տանել ուսումնական ձեռնարկներից Հայոց ցեղասպանության մասին ծրագրերը հանելու ուղղությամբ

Դ. Աշխատանքներ տանել որևէ տեղում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան տեղադրել թույլ չտալու ուղղությամբ»:

Այս ծրագիրն իրականացնելու համար ազգայնական կուսակցության ներկայացուցիչները Եվրոպայում բնակվող բոլոր թուրքերին ու թուրքական կազմակերպություններին միավորվելու կոչ են արել:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (220)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS