X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիայում ֆիլմ են նկարահանում ASALA-ի կողմից սպանված դիվանագետների մասին


* 9-04-2018, 12:58 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 579 անգամ


Թուրքիայում ֆիլմ են նկարահանում ASALA-ի կողմից սպանված դիվանագետների մասինErmenihaber.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է վավերագրական ֆիլմ նկարահանել 1973-1985թթ. ASALA-ի մարտիկների կողմից սպանված մոտ չորս տասնյակ թուրք դիվանագետների մասին:

(Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ- ՀԱՀԳԲ)
(Armenian Secret Army for the Liberation of Armenia-ASALA)

Նշվում է, որ նախարարությունը շուտով մեկնարկ կտա ֆիլմի նկարահանման աշխատանքներին:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը թուրք դիվանագետների հիշատակին հուշարձաններ ու հուշատախտակներ էր կանգնեցրել Սիդնեյում, Օտտավայում, Հաագայում, Լիսավոնում ու Վիեննայում: 2018-ի մարտի 18-ին էլ Հունաստանում Թուրքիայի դեսպանատանը սպանված դիվանագետների համար հիշատակի անկյուն էր բացվել:

ASALA կամ ՀԱՀԳԲ

1975թ. մի խումբ լիբանանահայեր իրաքահայ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, տեսնելով հայկական ավանդական քաղաքական ուժերի՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունների ոչ արդյունավետ գործունեությունը և ոգևորվելով 1973 թվականի հունվարի 27-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքում Գուրգեն Յանիկյանի կողմից երկու թուրք դիվանագետների սպանության փաստից, որոշում են հիմնադրել ընդհատակյա կազմակերպություն, որը զինյալ գործողությունների միջոցով Հայկական Հարցը կրկին կմտցնի միջազգային քաղաքական, իրավական հարթություն, միջազգային հանրության կողմից ճանաչման ներկայացնել 1914-1923 թվականներին թուրքերի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի ազատագրման նախադրյալներ ստեղծել։

ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները հիմնականում ուղղված էին թուրքական դեսպանատների, հյուպատոսարանների, դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, զինվորական և ոստիկանական հաստատություններին, թուրքական բիզնես միջավայրին, հատկապես՝ «Turkish Airlines» ընկերության գրասենյակներին, ինչպես նաև այլ երկրների պետական ու հասարակական այն կառույցներին, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը, խոչընդոտում ՀԱՀԳԲ-ի գործունեությանը։

ՀԱՀԳԲ-ն իր գոյության մասին առաջին անգամ հայտնեց, երբ ստանձնեց 1975 թվականի հունվարի 20-ին Բեյրութում Եկեղեցիների համաշխարհային միության գրասենյակի ռմբահարման պատասխանատվությունը։ Այս գործողության շարժառիթ էր հանդիսացել Եկեղեցիների համաշխարհային միության բեյրության գրասենյակի կողմից լիբանանահայության արտագաղթը երրորդ երկիր, հատկապես՝ ԱՄՆ և Կանադա, կազմակերպելը։ Այս ռազմագործողությանը հաջորդեցին շուրջ 200-ից 300 զինված ռազմագործողությունը, որոնց արդյունքում սպանվեցին մոտ 100 և վիրավորվեցին ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ շուրջ չորս տասնյակ թուրք դիվանագետներ և այլ պաշտոնատար անձինք։

Առավել մեծ արձագանք են ստացել գաղտնի կազմակերպության կողմից իրականացված Օրլի ռազմագործողությունը, «Վան» գործողությունը, «Կարին-Էրզրում» գործողությունը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (247)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS