X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է


* 5-04-2018, 16:29 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2027 անգամ


Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքն աճել էՀայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 525 079 մարդ, որը 9.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Ընթացիկ տարվա մարտ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 186 743 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.5 տոկոսով:

2018 թվականի մարտ ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 175 605 մարդ՝ 6.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա մարտ ամսվա ցուցանիշը:

2018 թվականի հունվար-մարտ ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 5.8 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 3439 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 4894 տոննա ապրանք:

2018 թվականի մարտ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 138 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 5058 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքը կազմել է 31 955 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 13 906 մարդ:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 10.5 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS