X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սուրբ Հարության տոնը


* 1-04-2018, 21:04 | Բաժին: Գլխավոր, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 464 անգամ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  նշվեց Սուրբ Հարության տոնըԱպրիլի 1-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Սրբազան արարողությունն սկսվեց Հայրապետական թափորով, որը Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց դեպի Մայր Տաճար: Ս. Տրդատի կամարի և տաճարի զանգակատան առջև հոգևորականաց թափորին ծափողջույններով դիմավորեցին տոնի առիթով Մայր Աթոռ ժամանած հարյուրավոր ուխտավորներ:

Նրանց մեջ էին նաև Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտները, ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի անդամները:

Հայրապետական ամպհովանին այս տարի կրում էին ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը և Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանը:

Նրանց ընտրությունը կատարվել էր այս տարի տոնախմբվող մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի կապակցությամբ:

Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին` որպես առընթերականեր, սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին նաև նորընտիր Նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ:

Արարարողության ընթացքում համայն հայության հոգևոր կենտրոնից Հայոց Հովվապետն ավետեց Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության ցնծալի լուրը` այս առիթով հայրապետական իր պատգամը հղելով աշխարհասփյուռ հայ ժողովրդին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2018 (308)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS