Բաց կառավարման գործընկերության չորրորդ գործողությունների ծրագրի իրազեկման արշավը Գյումրուց: Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Հայկական Կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղում հանդիպել են ծրագրի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ներկայացվել են «Բաց կառավարման գործընկերության» առաքելությունն ու տարիների ձեռքբերումները: Գործընկերությանը Հայաստանը միացել է 2011 թվականից: 3 գործողության ծրագիր է իրականացվել, որոնք միտվել է կառավարության թափանցիկ ու հաշվետվողական գործունեությանը: Ծրագրի նոր փուլի մեկնարկը հնարավորություն կընձեռի քաղհասարակությանը ներկայացնելու առաջարկների փաթեթ և ներգրավվածություն ունենալու կառավարության հետագա գործունեության մեջ: Իրազեկման այցեր նախատեսված են նաև այլ մարզեր:
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ