X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արտասահմանում սովորող հայ աշակերտներին սպասելու են տանը, որ բանակ ուղարկեն


* 14-03-2018, 17:29 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1585 անգամ


Արտասահմանում սովորող հայ աշակերտներին սպասելու են տանը, որ բանակ ուղարկենSputnik: Արտասահմանյան դպրոցներում սովորող ՀՀ քաղաքացիներին մինչ ուսման ավարտը չեն զորակոչի բանակ։ Հայ դպրոցականներին հնարավորություն կընձեռնվի արտերկրում ուսումն ավարտել, որից հետո նրանք պետք է ծառայություն անցնեն ՀՀ զինված ուժերում:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համապատասխան փոփոխությունների նախագիծը քննարկել է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում։

Օրինագծի փոփոխված տարբերակն առաջարկում է զորակոչը հետաձգել Հայաստանի ներսում սովորող դպրոցականների ու մասնագիտական ուսումնարաններում սովորողների համար։

Նախագիծը ներկայացրել է պատգամավոր ու խոշոր գործարար Միհրան Պողոսյանը, որը նաև ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողն է։

Նրա խոսքով, առաջարկվում է ավելացնել «կամ օտար երկրներում» բառերը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում բացթողում կա: Մասնավորապես, օտար երկրներում կրթված երեխաների հարցը չի դիտարկվում»,- ասաց Պողոսյանը:

Նշենք, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն անցել է 12-ամյա կրթության։ Այսինքն` տղաներից շատերի զորակոչային տարիքը լրանում է դպրոցն ավարտելուց առաջ։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (276)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS