X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պուտինը պատմել է, որ իր պապը խոհարար է աշխատել Լենինի և Ստալինի մոտ


* 12-03-2018, 15:29 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 877 անգամ


Պուտինը պատմել է, որ իր պապը խոհարար է աշխատել Լենինի և Ստալինի մոտ Tass.ru: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր հայրական պապը՝ Սպիրիդոն Պուտինը խոհարար է աշխատել Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի մոտ, իսկ մորական կողմի պապը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցուցաբերել է կարեկցանք թշնամու հանդեպ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Այո, պապս խոհարար է աշխատել առաջինը Լենինի մոտ, իսկ հետո Ստալինի մոտ՝ Գորկիում գտնվող մերձմոսկովյան տներից մեկում»,- պատմել է Պուտինը լրագրող Անդրեյ Կոնդրաշովի «Պուտին» նոր ֆիլմում, որը տեղադրվել է սոցիալական ցանցերում։

Նրա խոսքով՝ ինքն անձամբ այդ տներում չի եղել, բայց «նրա հայրն ասել է, որ երբ պապը դեռ Ստալինի մոտ է աշխատել, նա գնացել է այնտեղ հյուր, նրան թույլ են տվել ներս մտնել, և տեսել է այդ ամբողջ կյանքը»:

Պուտինը նաև պատմել է, որ Ստալինի մահվանից հետո Սպիրիդոն պապն իր կնոջ հետ ապրել է Իլյինսկում։

«Զարմանալի է, որ նրանք բռնաճնշումների չեն ենթարկվել: Հավանաբար, հակառակը, նրանց գնահատում էին՝ հասկանալով, որ այդ մարդիկ հուսախաբ չեն անի»,- ընդգծել է Պուտինը։

Հիշելով մայրական պապին` Իվան Շելլովին, նախագահն ասել է, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պայքարել է ռուս-ավստրիական ճակատում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2018 (256)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS