X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Lutik» ապրանքատեսակի թթու վարունգի մեջ կրկին սպիտակ որդեր են հայտնաբերվել. ընկերությունն ապրանքը շուկայից հետ է կանչելու.Tert.am


* 12-03-2018, 12:35 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1107 անգամ


«Lutik» ապրանքատեսակի թթու վարունգի մեջ կրկին սպիտակ որդեր են հայտնաբերվել. ընկերությունն ապրանքը շուկայից հետ է կանչելու.Tert.amTert.am: «Lutik» ապրանքատեսակի թթու վարունգի մեջ վերջին մեկ ամսում արդեն երկրորդ անգամ քաղաքացիները սպիտակ որդեր են հայտնաբերում:

Այս անգամ խնդրի մասին ահազանգել էր ֆեյսբուքյան օգտատեր Արա Վարդանյանը: Նրա հրապարակած լուսանկարներում երևում է, որ «Lutik» ապրանքատեսակի թթու վարունգի մեջ սպիտակ որդեր կան: Քաղաքացին գրել էր, որ թթու վարունգը գնել է «Երևան Սիթի» սուպերմարկետից:

Փետրվարի 19-ին նմանատիպ հրապարակում էր արել օգտատեր Էլեն Գրիգորյանը: Ըստ նրա՝ թթու վարունգը ժամկետի մեջ է եղել, որն էլ նա գնել է «Կայզեր» սուպերմարկետից:

«Lutik» ապրանքանիշը ներկրող «Մինի Բասկոնիա» ՍՊԸ տնօրեն Եղիազար Գաբուզյանը ծանոթ չէր երկրորդ դեպքին, բայց նշեց, որ քայլեր են ձեռնարկելու ապրանքը շուկայից հետ կանչելու համար:

«Ենթադրաբար այս ապրանքաքանակի մեջ է այս խնդիրը առաջացել: Այս պարագայում մենք դառնում ենք անմեղ մեղավորներ:
Մենք 19 տարի ջանք ենք ներդրել, որակյալ ապրանք ենք բերել, մի քանի տարաներում նման բան է լինում, և դառնում ենք անմեղ մեղավորներ: Սա ազդում է մեր իմիջի վրա, և մենք կփորձենք այդ ժամկետում արտադրված ապրանքաքանակը հետ կանչել շուկայից»,- հայտնեց տնօրենը:

Եղիազար Գաբուզյանը տեղեկացրեց, որ առաջին դեպքից հետո արտադրողից պարզել է սպիտակ որդերի առկայության պատճառը:

«Մեզ ասացին, որ բերքահավաքի ժամանակ անձրև է եղել, և այդ անձրևի կապակցությամբ որդերը մտնում են մեջը, և աչքի համար տեսանելի չեն: Ամենավատը դա է, որ մթերքն արդեն պետք է տեղադրվի բանկաների մեջ, այնքան փոքր է այդ անցքը, որ ինչքան էլ ուզում է իրեն զտեն, նայեն, ամեն դեպքում աչքի համար տեսանելի չէ»,- ասաց նա:

Ընկերության տնօրենը վստահեցրեց, որ սպիտակ որդերն ընդհանրապես վտանգավոր չեն առողջության համար. ապրանքը տարվել է փորձաքննության:

«Այն էսթետիկապես բավականին տհաճ բան է: Պրոբլեմ կա էսթետիկայի առումով, բայց պրոբլեմ չկա առողջության մասով: Եթե մարդը պատահաբար դա ուտի էլ, բացառված է, որ նրան ինչ-որ բան լինի: Այս որդերից լինում են նաև ձմերուկի, սեխի, ծիրանի մեջ և այլն»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (220)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS