X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Շիրակը» հաղթեց «Գանձասար-Կապանին»


* 10-03-2018, 18:50 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: Հաբեթ Հարությունյան | Դիտվել է 553 անգամ


«Շիրակը» հաղթեց «Գանձասար-Կապանին»Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության հերթական տուրում Գյումրու «Շիրակը» սեփական դաշտում մրցել է «Գանձասար-Կապանի» հետ, խաղն ավարտվել է 2:1 հաշվով: Վարդան Բիչախչյանի սաներն աչքի են ընկել կամային որակներով ու կարողացել են փոխել խաղի ընթացքն ընդմիջումից հետո: Հանդիպման հաշիվը բացել են հյուրերը, 7-րդ րոպեին գլխով կատարած հարվածով գոլի հեղինակ է դարձել Գեւորգ Նռանյանը՝ եզրափակելով աջ եզրից թիմակցի փոխանցումը: Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը փորձել է պատասխանել, սակայն մինչև ընդմիջումը կորցրածը ետ բերելու փորձերը պսակվել են անհաջողությամբ: Երկրորդ խաղակեսում խաղի պատկերը փոխվել է, գյումրեցիներն անցել են վճռական գործողությունների՝ տիրելով խաղային ու տարածքային առավելությանը: Արդյունքում 56-րդ րոպեին կարողացել են նախ հավասարեցնել հաշիվը Մուհամեդ Կաբայի դիպուկ հարվածից հետո, իսկ խաղի հիմնական ժամանակի ավարտից տասը րոպե առաջ հաղթական գոլը խփել է Մուսա Բակայոկոն: «Շիրակը» հաղթել է 2:1 հաշվով: Թիմն անցկացրած 18 խաղից հետո վաստակել է 25 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Հանդիպումից հետո թիմերի մարզիչները տվել են իրենց մեկնաբանությունները:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2018 (256)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS