X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ի՞նչ ճակատագիր կունենան արդեն ծաղկած ծառերը. մեկնաբանում է գյուղատնտեսության փոխնախարարը


* 8-03-2018, 14:31 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1079 անգամ


Ի՞նչ ճակատագիր կունենան արդեն ծաղկած ծառերը. մեկնաբանում է գյուղատնտեսության փոխնախարարըSputnik: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այս պահին ուղևորվում է Արմավիրի մարզ` անձամբ տեսնելու և ծանոթանալու Հայաստանի ցածրադիր գոտիներում արդեն ծաղկած պտղատու ծառերի վիճակին։

«Եթե ծառերը բողբոջել ու արդեն սկսել են ծաղկել, ապա այս պահին անելու ոչինչ չունենք»,– ասաց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է ցրտահարության հնարավորությանը, փոխնախարարը նշեց, որ ներկա պահին նման վտանգ չկա։

«Քանի որ արդեն մտնում ենք նորմալ գարուն, ջերմաստիճանը նորմալ է, բացասական ջերմաստիճանի խնդիր չունենք, տեղումներ էլ կան, այս պահի դրությամբ ցրտահարության վտանգ չկա»,– ասաց նա։

Եթե այս բարենպաստ եղանակային պայմանները շարունակվեն մինչև մարտի վերջ, Աշոտ Հարությունյանը վստահեցնում է, որ այս տարի հայ գյուղացին կստանա սպասված լավ բերքը։

Առաջիկա 6 օրվա ընթացքում, «Հիդրոմետ» ծառայության կանխատեսմամբ, Հայաստանի ցածրադիր հատվածներում, որտեղ պտղատու ծառերն արդեն ծաղկել են, սպասվում է միայն դրական ջերմաստիճան։ Իսկ մարտի վերջին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։

Աշոտ Հարությունյանի խոսքով, եթե այս կանխատեսումներն իրականանան, հայաստանյան այս տարվա բերքին ցրտահարություններ չեն սպառնում։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (220)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS