X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Շիրակը» Գյումրիում հյուրի կարգավիճակով ոչ-ոքի խաղաց


* 7-03-2018, 17:37 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: Հաբեթ Հարությունյան | Դիտվել է 684 անգամ


«Շիրակը» Գյումրիում հյուրի կարգավիճակով ոչ-ոքի խաղաց Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Գյումրու «Շիրակը» մրցել է «Գանձասար-Կապանի» հետ: Խաղացանկի համաձայն՝ առաջին հանդիպումը պետք է տեղի ունենար «Գանձասարի» հարկի տակ, սակայն խաղադաշտի խնդրի պատճառով կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել եւ մրցավեճը տեղի է ունեցել Գյումրիում, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա Երեւանում: Խաղն անցել է հետաքրքիր պայքարում ու չնայած կադրային լուրջ խնդիրներին, նոմինալ տանտերերը բավականին լավ տպավորություն են թողել առաջին խաղակեսում, նույնիսկ կարողացել են բացել հաշիվը: 23-րդ րոպեին հեռահար հարվածով «Շիրակի» դարպասը գրավել է Արա Խաչատրյանը: Գյումրեցիները պատասխանել են առաջին խաղակեսի ավարտից չորս րոպե առաջ: Արագ հակագրոհի արդյունքում դիպուկ հարվածով աչքի է ընկել Մուսա Բակայոկոն: Առաջին խաղակեսն ավարտվել է 1:1 հաշվով: Ընդմիջումից հետո Վարդան Բիչախչյանի սաներն ավելի ակտիվ են գործել, իսկ վերջին 20 րոպեն անցել է նրանց տարածքային ու խաղային առավելությամբ, բայց ավելին անել չի հաջողվել: Գրանցվել է 1:1 հաշիվը, ինչը պատասխան խաղից առաջ չնչին առավելություն է տալիս «Շիրակին»: Խաղից հետո թիմերի գլխավոր մարզիչները տվել են իրենց մեկնաբանությունները:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (348)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS