X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են. Գոռ Ղլեչյան.Tert.am


* 14-02-2018, 18:02 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 892 անգամ


«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են. Գոռ Ղլեչյան.Tert.amՆուբարաշենի ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են. Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Ըստ նրա՝ այս պահին ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հետ համատեղ միջոցառումներ է ձեռնարկում՝ վթարված կոյուղագիծը կառուցելու և շահագործելու համար:

«Մենք, իհարկե, «Վեոլիա Ջուր» ընկերության հետ վաղուց ենք ունեցել այս խնդրի շուրջ քննարկումներ և պայմանավորվածություններ, սակայն հիմա արդեն ձեռք ենք բերել համապատասխան սարքավորումները՝ խողովակները և մյուս պարագաները, որպեսզի աշխատանքները սկսվեն»,-ասաց նա:

Ըստ Ղլեչյանի՝ կոյուղու վերակառուցման աշխատանքներում կներգրավվեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները:

Նշենք, որ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն իր Facebook-ի էջում գրել է, որ այսօր եղել են Նուբարաշեն ՔԿՀ-ի հարակից տարածքում և տեղում ծանոթացանք իրավիճակին։

«Այստեղ աշխատանքներ են տարվում՝ խնդրին լուծում տալու նպատակով։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցներից մեկն ասաց՝ իրենց հանձնարարել են փորել, իրենք էլ փորում են, ոչնչից տեղյակ չեն։ Կարճ ժամանակ անց մոտեցավ նաև խողովակներով բեռնված մեքենան։ Հոտն իրապես անտանելի էր։ Հարակից շենքերի բնակիչներն ասացին, որ տարիներ շարունակ բողոքել են տարբեր պետական կառույցներին, սակայն խնդիրը լուծում չի ստացել»,-գրել է նա:



Հիշեցնենք, որ Նուբարաշենի մի քանի շենքի բնակիչներ նշում են, որ արդեն մի քանի տարի է տվյալ հատվածի գարշահոտությունը շնչում են, բազմաթիվ անգամ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները խոստացել են հարակից տարածքի ՔԿՀ-ի կոյուղատարի խնդիրը լուծել, բայց խնդիրն այդպես էլ չի կարգավորվել։
Երեկ՝ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագած ապակյա տարաներով կոյուղաջուր բերեցին և ցանկանում էին հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պարզաբանելով, որ դա ուղարկել են Երևանի Նուբարաշեն համայնքի բնակիչները, ովքեր երկար ժամանակ ստիպված են շնչել կոյուղու գարշահոտությունը, քանի որ քաղաքապետարանը չի նորոգում «Նուբարաշեն» ՔԿՀ–ի վնասված կոյուղին։ Այնուհետև «Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամների միջև ծեծկռտուք սկսվեց:


Երեկ՝ ավելի ուշ, Երևանի քաղաքապետարանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել հային, երևանցուն և բանական մարդուն ոչ վայել արարք։

Երևանի ավագանու նիստի միջադեպի հարցով ՄԻՊ-ը դիմել է Դատախազություն։ Միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են. Գոռ Ղլեչյան.Tert.am

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են. Գոռ Ղլեչյան.Tert.am

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են. Գոռ Ղլեչյան.Tert.am

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են. Գոռ Ղլեչյան.Tert.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (204)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS