X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դուբայում կգործարկվեն անօդաչու թռչող տաքսիներ


* 14-02-2018, 13:56 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 402 անգամ


Դուբայում կգործարկվեն անօդաչու թռչող տաքսիներ Tass.ru:Մոտ ապագայում Դուբայի երկնքում կգործարկվի անսովոր տրանսպորտային միջոց՝ անօդաչու թռչող տաքսի: Համապատասխան նախագիծը ներկայացվել է Դուբայում անցկացվող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի ժամանակ, որը նվիրված է արդյունավետ պետական կառավարման և կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին (World Government Summit):

Ըստ աղբյուրի, նոր տեսակի տաքսի գործարկելու նախաձեռնողը Դուբայի ճանապարհների և տրանսպորտի վարչությունն է, որը համագործակցության է հրավիրել գերմանական Volocopter ընկերությանը:

«Օդային տաքսին կհամապատասխանի անվտանգության ու ապահովության բարձր չափանիշներին», - հավաստիացրել են վարչության ներկայացուցիչները:

Նրանց խոսքով՝ փոխադրամիջոցը կգործի GPS-նավիգատորի հիման վրա աշխատող հատուկ երթուղիների ծրագրավորման համակարգով:Տաքսու տեղաշարժը կվերահսկի ցամաքից օպերատորը:
Օդային տաքսին էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցի տեսակ է, քանի որ այն աշխատում է էլեկտրականությամբ: Նախագծի համաձայն՝ թռիչքի առավելագույն տևողությունը կլինի 30 րոպե, առավելագույն արագությունը՝ 100 կմ/ժ, իսկ առավելագույն բարձրությունը՝ 2 հազար մետր:

Օդային տաքսին հնարավոր կլինի պատվիրել սմարթֆոնի միջոցով: Ընդ որում՝ «փոխադրամիջոցը վայրէջք կկատարի ժամանակին ու նշանակման վայրին հնարավորինս մոտ»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (228)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS