X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Ակնհայտ է, որ նրանք երբևէ օսմանյան ապտակ չեն կերել». Էրդողանի պատասխանը ամերիկացի հրամանատարին


* 13-02-2018, 23:10 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 761 անգամ


«Ակնհայտ է, որ նրանք երբևէ օսմանյան ապտակ չեն կերել». Էրդողանի պատասխանը ամերիկացի հրամանատարինErmenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատախանելով ամերիկացի հրամանատարի՝ Թուրքիային ուղղված այն հայտարարությանը, որ եթե Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ-ն իրենց հարվածի ապա իրանք պատախան կտան, ասել է. «Ակնհայտ է, որ նրանք երբևէ օսմանյան ապտակ չեն կերել»:

Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի՝ Էրդողանը իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում ունեցած ելույթում կոշտ հայտարարություններ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին, ասելով.

«Մինչև հիմա ԻՊ-ի («Իսլամական պետություն») քա՞նի ահաբեկիչ եք ոչնչացրել(դիմում է ԱՄՆ-ին. խմբ.): Մենք շատ լավ գիտենք, թե տարածաշրջանում ով ում հետ է համագործակցում: Ոչ ոք ԻՊ-ը որպես պատրվակ օգտագործելու իրավունք չունի: Նրանք ԻՊ-ի շահերից ելնելով են գործում: Սիրիայում ԻՊ-ի թատրոնը մոտեցել է ավարտին: Իսկ «մեզ հարվածողներին պատասխան կտանք» ասողները ակնհայտ է, որ երբևէ օսմանյան ապտակ չեն կերել: Նրանք, ովքեր կարծում են, որ իրենց ուզածի պես կարող են ելումուտ անել Թուրքիա, ամեն սանձարձակություն իրենց թույլ տալ ու պատասխան չստանալ, շատ վաղ ապագայում կտեսնեն, որ դա ամենևին էլ այդպես չէ»:

Թուրքիայի նախագահը նաև ավելացրել է, որ ներկայումս, 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ամենածավալուն պատերազմն է ընթանում, որի նպատակը երկրները մասնատելն է:

«Ոմանք Թուրքիային էլ են, որպես այդ պատերազմի մի մասը դիտում: Մենք որևէ մեկին ոչ մի թիզ հող չունենք տալու, ոչ էլ հանուն ինչ-որ մեկի զավակ ունենք զոհելու»,-ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ զինված ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք էր տվել սիրիական Մանբիչի վրա հարձակվելու Թուրքիայի նախագահի հայտարարություններին:

Ամերիկացի հրամանատարը նշել էր, որ Մանբիչի վրա թուրքական ԶՈւ հարձակման պարագայում իրենք համապատասխան հակահարված են տալու Թուրքիային:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (207)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS