Թուրքիայում պատրաստվում են Վանա լճի հատակով խմելու ջուր հասցնել Աղթամար կղզի
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիայում պատրաստվում են Վանա լճի հատակով խմելու ջուր հասցնել Աղթամար կղզի


* 14-02-2018, 11:42 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 766 անգամ


Թուրքիայում պատրաստվում են Վանա լճի հատակով խմելու ջուր հասցնել Աղթամար կղզիErmenihaber.am: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հավանության է արժանացրել դեպի Վանա լճի Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու Վանի քաղաքապետարանի ներկայացրած նախագիծը:

«CNN Turk»-ի հաղորդմամբ՝ նախատեսվում է Վանա լճի հատակով 3.8 կմ երկարությամբ խողովակաշար անցկացնել մինչև կղզի: Վանի Գևաշ (պատմական Ոստան) համայնքի ղեկավար Սինան Հաքանը տեղեկացրել է, որ խողովակաշարով դեպի կղզի կհասցվի Վանա լճի ափից ոչ հեռու գտնվող Արտոս լեռան փեշերին հոսող աղբյուրների ջուրը:

«Կղզու կանաչ զանգվածի մեծ մասը կազմում են նշենիները: Այստեղ 100 տարեկան էնդեմիկ ծառեր կան: Վերջին տարիների կլիմայի գլոբալ փոխոփություններն այստեղ նույնպես զգալի են: Վերջին 10 տարում կղզու բնությունը չորանում է: Եթե միջոցներ չձեռնարկեինք, Աղթամար կղզին կարող էր անապատանալ:Այս նախագիծը կարևոր է հատկապես նշենիները փրկելու, տարածքը 12 ամիս կանաչ պահելու և զբոսաշրջիկների համար ավելի գեղեցիկ միջավայր ապահովելու տեսանկյունից»,- ասել է Հաքանը: Թուրք պաշտոնյան ավելացրել է նաև, որ այս ծրագիրը լուրջ ներդրում կլինի ոչ միայն Վանի, այլ ողջ Թուրքիայի զբոսաշրջության մեջ:

Նշվում է, որ լճի հատակով անցնող 3.8 կմ խողովակաշարի հետ միասին կկառուցվի ընդհանուր առմամբ 10 կմ երկարությամբ խողովակաշար, որի մի մասն էլ կապահովի ափամերձ մի քանի թաղամասի ջրամատակարարումը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (297)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS