Հայաստանում թաքնվող դիպուկահարը հայտնել է Մայդանի պատգամավոր–մարդասպանների անունները
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանում թաքնվող դիպուկահարը հայտնել է Մայդանի պատգամավոր–մարդասպանների անունները


* 13-02-2018, 13:26 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2203 անգամ


Հայաստանում թաքնվող դիպուկահարը հայտնել է Մայդանի պատգամավոր–մարդասպանների անուններըSputnik: Կիևի գլխավոր հրապարակի ցուցարարներին ցրելու «ակցիային» մասնակցած դիպուկահարը բացահայտել է Մայդանում սպանություններ կատարած երկու մարդկանց անունները։

Նրանց թվում են եղել Ուկրաինայի Գերագույն ռադայի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերի կոմիտեի ներկայիս ղեկավար Սերգեյ Պաշինսկին ու ազգային պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը։
Վրացի դիպուկահարի խոսքով` նրանք անձամբ մասնակցել են 2014 թվականի փետրվարին իրականացված սպանություններին։

«Պաշինսկին իր ինքնաձիգից կարճ կրակոցներ էր արձակում, Պարասյուկի որդին` «Սայգայից», նրա հայրը` ՍԿՍ կարաբինից», —իր ցուցմունքների մեջ ասել է Ռևազիշվիլին։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ վրացի երկու դիպուկահարները Հայաստանում են թաքնվել։ Վրացիների փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկու միջոցով Sputnik Արմենիան պարզել է, որ դիպուկահարները պատրաստ են ուկրաինական դատարանին ցուցմունքներ տալ Skype-ի միջոցով, քանի որ վախենում են իրենց ազատության համար։ Հենց այդ պատճառով վրացիներ թաքնվում էին Հայաստանում, այլ ոչ թե հայրենիքում։

Նրանցից մեկը պնդել է, որ հակասությունների սրման պահին նրանց ջոկատին հրամայել են կրակել «Բերկուտի» աշխատակիցներին և ցուցարարներին, սակայն վրացական ջոկատը հրամանն ընդունել է որպես սադրանք և չի կրակել։

Կիևի գլխավոր հրապարակում` Նեզալեժնոստի մայդանում (Անկախության հրապարակ), 2013թ-ի նոյեմբերի 21-ին հավաքվել էին եվրաինտեգրման կողմնակիցները Նիկոլայ Ազարովի կառավարության այն հայտարարությունից հետո, թե Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը դադարեցվել է։ Ավելի ուշ մայդանը դարձավ իրավապահ ուժերի և ծայրահեղականների ընդհարման էպիկենտրոն։ Ավելի քան 100 հոգու մահվան պատասխանատվությունը նոր ուկրաինական իշխանությունները գցեցին իրենց քաղաքական ընդդիմադիրի` նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և «Բերկուտ» ՆԳՆ հատուկ ստորաբաժանման վրա։ Յանուկովիչը և «Բերկուտը» պնդում են, որ սպանությունների հետ առնչություն չունեն։ Պետական հեղաշրջումից հետո «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը ցրվել է։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (310)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS