Կրակոցներ Գավառում. հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա քաղաքացի.Tert.am
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կրակոցներ Գավառում. հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա քաղաքացի.Tert.am


* 13-02-2018, 11:57 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1202 անգամ


Կրակոցներ Գավառում. հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա քաղաքացի.Tert.amԳավառում կրակոցներ են հնչել, 31-ամյա քաղաքացին հրազենային վիրավորումներով տեղափոխվել է հիվանդանոց։

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հրազենային վիրավորում ստացած քաղաքացու վերաբերյալ հաղորդում ստացել են:

«Փետրվարի 12-ին՝ ժամը 21:10-ին «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումներով և կոտրվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1987 թվականին ծնված տղամարդ»,-ասաց բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:

Տուժողը Գավառի 31-ամյա բնակիչ Հ. Հարությունյանն է»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (276)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS