X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նուբարաշեն համայնքի բնակիչները փակել էին քրեակատարողական տանող ճանապարhը, ոստիկաններին հաջողվեց բացել այն


* 12-02-2018, 16:49 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1468 անգամ


Նուբարաշեն համայնքի բնակիչները փակել էին քրեակատարողական տանող ճանապարhը, ոստիկաններին հաջողվեց բացել այնTert.am: Նուբարաշեն համայնքի բնակիչները փակել էին քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը: Հավաքված բնակիչները պնդում էին, որ մի քանի տարի է իրենց պահանջը մեկն է՝ պարզապես մաքուր օդ են ցանկանում:

«Մեր պահանջը մեկն է, որ այս կեղտաջրերը մաքրերն, ամեն մեկն իր կոյուղին սարքի: Ոչ մի պատկան մարմին չի արձագանքում, ինչ է Կարեն Կարապետյանն իր կաբինետում նստած մաքուր օդ է ուզում՝ կոնդիցիոներով, բա մենք մաքուր օդ չե՞նք ուզում»,- դժգոհեցին հավաքվածները:

Նուբարաշեն ՔԿՀ-ի հարակից տարածքում 5 բնակելի շենք կա, ըստ բնակիչների, մոտ 300 բնակիչ է ապրում: Նուբարաշենցիները շեշտեցին, որ այս խնդիրը նոր չէ, իրենք մի քանի տարի է տարբեր կերպ հարցը բարձրացնում են:

«Կոյուղին փչացել ա, այլ տեղով են տարել: Ում դիմում ենք՝ ասում են վեր է մեր ուժերից, դիմեք քրեակատարողական: Քրեակատարողական էլ ասում է, որ ինքը բյուջե չունի:
Արդեն մի քանի տարի է ինչ այս վիճակն է, նույնիսկ պատուհանը փակ է հոտը տուն լցվում»:

Բնակիչները սարսափով են պատկերացնում ամառը՝ նկատելով, որ եթե ցուրտ եղանակին է հոտն այսքան ուժեղ, ապա ամռանն ավելի սարսափելի է լինելու:

Ի վերջո, գարշահոտության դեմ պայքարող ցուցարարներին մոտեցան ՃՕ աշխատակիցները, որոնք բնակիչներին խնդրեցին բացել ճանապարհը, քանի որ դատապարտյալներ են տեղափոխվում: Ոստիկաններին հաջողվեց բնակիչներին համոզել ու ճանապարհ բացել, քանի որ շեշտեցին, թե համապատասխան մարմիներն արդեն իսկ տեղյակ են խնդիրներին և կփորձեն լուծում տալ: Սակայն խնդրի կարգավորման համար հստակ ժամկետներ չնշվեց:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (298)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS