Ողբերգական պատահար Ռուսաստանում.կործանվել է Մոսկվայից թռչող ինքնաթիռը.ուղիղ միացում դեպքի վայրից
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ողբերգական պատահար Ռուսաստանում.կործանվել է Մոսկվայից թռչող ինքնաթիռը.ուղիղ միացում դեպքի վայրից


* 11-02-2018, 19:04 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 6215 անգամ


Ողբերգական պատահար Ռուսաստանում.կործանվել է Մոսկվայից թռչող ինքնաթիռը.ուղիղ միացում դեպքի վայրից
Ria.ru: Մերձմոսկովյան շրջանում կործանված օդանավի երկու զոհված ուղևորների դիակների մասնատված հատվածները հայտնաբերվել են դեպքի վայրում ։
Օդանավում 65 ուղևոր է եղել և 6 հոգի էլ ինքնաթիռի անձնակազմից։ Առայժմ չի հստակեցվում զոհերի իրական թիվը։

Իրավապահ մարմինները հայտարարել են, որ օդանավում գտնվողները փրկվելու որևէ հնարավորություն չեն ունեցել։

ՌԻԱ Նովոստի գործակալության աղբյուրի տեղեկացմամբ` օդանավում մեկ երեխա է եղել։

Ողբերգական պատահարի վայրում փրկարարներն արդեն երկու մասնատված դիակներ են հայտնաբերել։ Որոնողական աշխատանքներին խանգարում է այն, որ դաշտը, որտեղ վթարվել է օդանավը, դժվարամատչելի է, և անհրաժեշտ տեխնիկան ու մեքենանաերը չեն կարողանում դեպքի վայր հասնել։ Փրկարարները ստիպված են ոտքով գնալ այնտեղ։

Փրկարարներով երկու ՄԻ-8 ուղղաթիռներն արդեն դուրս են եկել Չկալովի և Մյաչկովոյի օդանավակայաններից և շարժվում են դեպի օդանավի կործանման վայրը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանից չվերթ իրականացնող «Սարատովյան ավիաընկերությանը» պատկանող Ան–148 ինքնաթիռը անսպասելի կորել է ռադարների տեսադաշտից։ Ինքնաթիռում 71 մարդ է եղել, որից 65–ը`ուղևոր։ Ինքնաթիռը Մոսկվայից մեկնում էր Օրսկ։

«Դոմոդեդովո» օդանավակայանից այն դուրս է եկել 14։21, բայց թռիչքից 7 րոպե անց կորել է ռադարների տեսադաշտից։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություն չկա։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս պահին ճշտում են` արդյոք ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են, թե ոչ։







 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (310)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS