X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Ты супер!». գյումրեցի Սաթենիկի երգը ստիպեց «լողալ» հայկական ելևէջներում. տեսանյութ


* 11-02-2018, 00:49 | Բաժին: Գլխավոր, Մշակույթ | Հեղինակ: --- | Դիտվել է 3759 անգամ


«Ты супер!». գյումրեցի Սաթենիկի երգը ստիպեց «լողալ» հայկական ելևէջներում. տեսանյութSputnik: Գյումրեցի Սաթենիկ Գևորգյանը «Ты супер!» նախագծի` այսօր մեկնարկած նոր եթերաշրջանում երգեց «Զեփյուռ կդառնամ» գուսանական երգը։ Նրա ելույթից հետո, երբ ժյուրիի 4 անդամներն էլ որպես հավանության նշան սեղմեցին կանաչ կոճակը, Սաթենիկի հասցեին գովեստի խոսքեր հնչեցին։

«Քո երգն էլ էր զեփյուռի նման։ Գուցե այնքան էլ մրցութային երգ չէր, բայց բավական էր, որ ես հասկանայի` դու լավ լսողություն ունես»,- ասաց երգիչ Սերգեյ Լազարևը։

«Մենք լողացինք քո ձայնի մեջ»,- ասաց երգչուհի և հաղորդավարուհի Յուլյանա Կարաուլովան` հատուկ ընդգծելով աղջկա համեստությունը։
«Ты супер!» միջազգային մրցույթի երկրորդ եթերաշրջանի ցուցադրությունը մեկնարկել է փետրվարի 10-ին ՆՏՎ հեռուստաալիքով։ Այս յուրահատուկ վոկալային նախագիծն օգնում է ստեղծագործական ասպարեզում կատարելագործվել դժվար ճակատագրեր ունեցող երեխաներին։
Նախագծին մասնակցում են 8-18 տարեկան 82 երեխա 13 երկրից։ Մասնակիցները Մոսկվա են մեկնել Ռուսաստանի տարբեր անկյուններից, ԱՊՀ և Բալթյան երկրներից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Լատվիայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից և Հարավային Օսեթիայից, ինչպես նաև Գերմանիայից և Սիրիայից։

Ինչպես և անցած տարի, հաղորդավարը Վադիմ Տակմենևն է, իսկ աստղային ժյուրիի կազմում ընդգրկվել են ռուս կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը, հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը, էստրադային երգչուհի և հաղորդավարուհի Յուլյանա Կարաուլովան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (299)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS