X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բաքվում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութ


* 7-02-2018, 11:41 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 651 անգամ


Բաքվում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութSputnik: Բաքվում` ռադիոգործարանի տարածքում, տեղի ունեցած պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել հրշեջ և շտապօգնության ջոկատները, պատահարի պատճառները պարզվում են։ Ազի Ասլանով գյուղի բնակիչները պատմել են Sputnik Ադրբեջանին, որ մոտավորապես 19։15-ին երկինքը բոցավառվել է, հետո ուժեղ թնդյուն է լսվել, բայց բայց կրակ չի երևացել։

Իրավապահ մարմինները Sputnik-ին հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել Ջավանշիրի փողոցում, ըստ ճշտված տեղեկության` Radioquraşdırma zavodu-ի արտադրամասերից մեկում, որը գտնվում է Ադրբեջանի արդյունաբերության նախարարության ենթակայության տակ։ Նշենք, որ այդ տարածքի մոտակայքում գտնվում են Bravo մեգամարկետը, Նեյրովիրաբուժական կլինիկան և «Լուկոյլ» լցակայանը։
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության` ժամը 19։17-ին «112» թեժ գծին հաղորդագրություն է ստացվել, որ արդյունաբերության նախարարության ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել, որին հետևել է պայթյունը։ Նախնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել հրատեխնիկական իրերի պահեստում։

Պայթյունի պատճառը դեռ անհայտ է։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հաղորդել են, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Ականատեսների խոսքով` պայթյունի վայրում երևում են ծխի սև քուլաներ։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (285)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS