Գյումրու պետական բժշկական քոլեջում ապօրինի կերպով դիպլոմներ են տրամադրել. քրգործ է հարուցվել
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրու պետական բժշկական քոլեջում ապօրինի կերպով դիպլոմներ են տրամադրել. քրգործ է հարուցվել


* 6-02-2018, 11:58 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2030 անգամ


Գյումրու պետական բժշկական քոլեջում ապօրինի կերպով դիպլոմներ են տրամադրել. քրգործ է հարուցվելAysor.am: ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել «Գյումրու պետական քոլեջ»-ի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքի կապակցությամբ:

ՌԴ բնակիչներ Ի. Ռ.-ն և նրա կինը` Ա. Բ.-ն, նախնական համաձայնությամբ, վերջինիս դստերը «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում ընդունելու, ընթացիկ և ավարտական քննություններին դրական գնահատականներ ապահովելու և մասնագիտական որակավորման փաստը հավաստող դիպլոմ ստանալու նպատակով 2015-2016 թվականների ուս. տարվա ընթացքում առձեռն և բանկային փոխանցումների միջոցով նույն կազմակերպության աշխատակցին և արհեստակցական միության նախագահին, որպես կաշառք, մաս-մաս փոխանցել են առանձնապես խոշոր չափերի հասնող` 140.000 ՀՀ դրամ և 2100 ԱՄՆ դոլար գումարներ: Վերջինս իր հերթին, օգտագործելով տվյալ կազմակերպությունում ունեցած իր լիազորությունները, նշված անձի օգտին գործողություններ կատարելու նպատակով` ապօրինի պահանջել և ստացել է այդ գումարները, որից հետո նույն նպատակով ներկայացրել է ևս 500 ԱՄՆ դոլար գումար ստանալու պահանջ: Արդյունքում ՌԴ-ում բնակվող և հայերեն գրավոր լեզվին բավարար չափով չտիրապետող, ուսումնառության տարիներին ՀՀ տարածքից բացակայած անձն ընդունվել է նշված ուսումնական հաստատություն, մասնակցել դասապրոցեսին և ստացել դրական քննական գնահատականներ:

Դեպքի կապակցությամբ 2017թ. հոկտեմբերի 16-ին Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

2017թ. հոկտեմբերի 24-ին քոլեջի վերոնշյալ աշխատակից Կ.Կ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությամբ, ի թիվս այլնի, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ ծառայողական պարտականությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չկատարելով, մի շարք ուսանողների կողմից դասերին չհաճախելու, ՀՀ տարածքից դուրս գտնվելու պայմաններում` նրանց սահմանված կարգով չեն ազատել քոլեջից: Փոխարենը` հանձնել են մասնագիտական որակավորման փաստը հավաստող պետական նմուշի դիպլոմներ:

Նկատի ունենալով, որ իր դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործի նախաքննությամբ մեղադրյալներին վերագրվող հանցագործություններից բացի ի հայտ են եկել այլ անձանց կողմից կատարված այլ հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից կայացվել է նշված քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու որոշում: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (310)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS