Խոշոր ավտովթար Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Խոշոր ավտովթար Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ


* 4-02-2018, 01:31 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1528 անգամ


Խոշոր ավտովթար  Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին․ կան զոհեր և վիրավորներՓետրվարի 3-ին, ժամը 15:34-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Արմավիր-Մեծամոր հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Mercedes-E» մակնիշի 91 RP 091 (վարորդ` 1991 թ. ծնված Գ. Գ.) և «Mercedes-C» մակնիշի 74 TT 999C (վարորդ՝ 1978 թ. ծնված Ն. Դ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. վերջինիս ուղևոր՝ 1985 թ. ծնված Մ. Դ.-ը տեղում զոհվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mercedes-E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1969 թ. ծնված Մ. և 1996 թ. ծնված Ա. Մ.-ները, «Mercedes-C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 2002 թ. ծնված Մ. Պ.-ը և 2002 թ. ծնված Ա. Գ.-ը հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկերը Ա. Գ.-ի և Մ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Փրկարարները «Mercedes-C» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1985 թ. ծնված Մ. Դ.-ի դին և մյուս ուղևոր՝ 2000 թ. ծնված Է. Դ.-ին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (259)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS