«Լավաշի դղյակը»․ գրքի շնորհանդես Գյումրիում,«ՑԱՅԳ» ՀԸ
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Լավաշի դղյակը»․ գրքի շնորհանդես Գյումրիում


* 3-02-2018, 21:00 | Բաժին: Գլխավոր, Մշակույթ | Հեղինակ: Արմինա Սիմոնյան | Դիտվել է 490 անգամ


«Լավաշի դղյակը»․ գրքի շնորհանդես ԳյումրիումԿայացել է բանաստեղծ, երգահան Գայանե Առաքելյանի հեղինակած «Լավաշի դղյակը» հեքիաթի գրքի շնորհանդեսը: Հեղինակը ծնունդով Երեւանից է, սակայն ապրում եւ ստեղծագործում է արտերկրում: Նա հայ համայնքներում հասարակական հիմունքներով գործունեություն է ծավալում: Հեղինակած երաժշտություններով միջոցառումներ է կազմակերպում եւ իր գրքերը բաժանում հայ երեխաներին: Գայանեն այցելելով Գյումրի, եղել է «Շալե»-ում եւ շատ է հավանել կառույցի ճարտարապետությունը, իսկ համացանցում տեսնելով «Շալե»-ի մուտքի լուսանկարը, նրա մոտ ծնվել է նոր գաղափար՝ հեքիաթի գիրք գրելու: Դա է պատճառը, որ գրքի կազմի վրա պատկերված է «Շալե Գյումրի»-ի մուտքի լուսանկարը: Հեքիաթում ներկայացված է հայ ազգի անցյալի ու ներկայի հանդիպումը, լավաշն էլ ասոցացվում է «Լավ աշե ազգիս» խոսքի հետ: Գիրքը վաճառքի ենթակա չէ, եւ հեղինակն այն նվիրելու է գյումրեցի փոքրիկներին: «Լավաշի դղյակը» շուտով կվերածվի մուլտֆիլմի սցենարի, գրքում պատկերված նկարներն էլ՝ հերոսների:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (310)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS