1-ին դասարանցիների պայուսակը պետք է կշռի 1.5 կգ, 3-4-րդ դասարանցիներինը՝ 2 կգ, 5-6-րդ դասարաններինը՝ 2.5 կգ. Նախարարի որոշում
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

1-ին դասարանցիների պայուսակը պետք է կշռի 1.5 կգ, 3-4-րդ դասարանցիներինը՝ 2 կգ, 5-6-րդ դասարաններինը՝ 2.5 կգ. Նախարարի որոշում


* 2-02-2018, 13:59 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1412 անգամ


1-ին դասարանցիների պայուսակը պետք է կշռի 1.5 կգ, 3-4-րդ դասարանցիներինը՝ 2 կգ, 5-6-րդ դասարաններինը՝ 2.5 կգ. Նախարարի որոշումAysor.am: Դասամիջոցների տևողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպե: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ և/կամ 3-րդ դասաժամերից հետո, այս պահանջն ամրագրված է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի համապատասխան որոշմամբ։

Իրավական ակտը Հայաստանի ուսումնական հաստատությունների համար ներկայացնում է մեծ թվով պահանջներ՝ երեխաների առողջ, անվտանգ ուսուցման համար։

Երեխաների դպրոցական պայուսակների ծանրության հարցը, որը ծնողներին շատ տանջող խնդիրներից մեկն է, նույնպես կարգավորվում է այս որոշմամբ։

Ըստ փաստաթղթի, սովորողների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ:

Նկատենք, որ դպրոցական պայուսակների ծանրության հարցը որոշ ժամանակ առաջ բարձրացվել է նաև խորհրդարանում, երբ ԱԺ պատգամավոր արման Սաղաթելյանը փորձարկել ու հայտարարել էր, որ 6-րդ դասարանի երեխայի պայուսակը կշռում է 5.2 կգ, ինչպես ԱԿՍ 74 ինքնաձիգն ամբողջությամբ լիցքավորված փամփշտակալով, վրան էլ ամրակցված 40 մմ-անոց «ՌՊ» նռնականետը՝ նռնակն էլ մեջը։

Որոշումը նաև կարգավորում է հաստատության սանիտարական վիճակին և պահպանմանը ներկայացվող պահանջները, որոնց համաձայն դպրոցները պետք է մաքուր լինեն, ամեն օր պետք է իրականացվի ընթացիկ խոնավ մաքրում, իսկ ամիսը մեկ անգամ կատարվի շենքերի հիմնական մաքրում:

Ամենօրյա խոնավ մաքրումը ախտահանիչ լուծույթների օգտագործմամբ, առնվազն օրը 2 անգամ, իրականացվում է սանհանգույցներում, առկա ցնցուղարաններում, բժշկի կաբինետում և սննդի կառուցահատվածում:

Դասարանների և այլ ուսումնական ու օժանդակ շենքերի մաքրումը կատարվում է դասերից հետո՝ բաց պատուհաններով: Եթե հաստատությունը աշխատում է 2 հերթափոխով՝ մաքրումը կատարվում է երկու անգամ: Անհրաժեշտ է լվանալ հատակը, մաքրել փոշու կուտակման տեղերը՝ լուսամուտագոգեր, ջերմամատակարարման մարտկոցներ և այլն: Պատուհանները և շերտավարագույրներն անհրաժեշտ է լվանալ առնվազն տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը:

Նախարարը նաև պահանջում ,է որ ցնցուղարանների և զուգարանների սանիտարատեխնիկական սարքավորումները (զուգարանակոնք, լվացարան, բռնակներ), հատակը, պատերը, դռներն ամեն օր լվացվում են օճառով և տաք ջրով:

Ախտահանումն ընդգրկում է շենքերի պատերի, հատակի, դռների բռնակների և սարքավորումների մաքրումը և ախտահանումը: Մաքրման աշխատանքները կատարվում են այդ նպատակի համար հատկացված, մակնշված և ըստ նշանակության օգտագործվող մաքրման գույքով (դույլեր, թասեր, խոզանակներ, լաթեր և այլն) և մաքրող-ախտահանող նյութերով՝ կիրառման հրահանգում նշված ցուցումներին համապատասխան:

Զուգարաններում կենցաղային աղբը կուտակում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (310)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS