X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանցին Կրասնոդարում կողոպտել է մի կնոջ, բայց նրան տվել է իր հեռախոսահամարը


* 31-01-2018, 23:03 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1400 անգամ


Հայաստանցին Կրասնոդարում կողոպտել է մի կնոջ, բայց նրան տվել է իր հեռախոսահամարըSputnik: Կրասնոդարի բնակչուհին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն կողոպտել են փողոցում։ Տուժածը հայտնել է, որ անհայտ անձը նրա ձեռքից պոկել է ոսկյա ապարանջանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի վարչության մամուլի ծառայությունը։

27 տարեկան կինը պատմել է, որ փողոցում մի տղամարդ է մոտեցել, խնդրել է միասին գտնել բջջային հեռախոսը, որը նա իբր մոռացել է շքամուտքի մոտ։ Այն պահին, երբ տուժածն իր հեռախոսից զանգել է անծանոթի ասած հեռախոսահամարով, տղամարդը պոկել է կնոջ ոսկյա ապարանջանը և փախել։

Վնասը կազմել է ավելի քան 6000 ռուբլի։

Ոստիկանները ստուգել են համարը. պարզվել է, որ հանցագործը զոհին տվել է իր իսկական հեռախոսահամարը։ Արդյունքում իրավապահ մարմինները գտել են տղամարդուն, տուժածն առերեսման ժամանակ ճանաչել է մեղադրյալին։

Պարզվել է, որ 28 տարեկան երիտասարդը ծնվել է Հայաստանում, ապրում է Տուապսեում, նախկինում քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

Կողոպուտի փաստով հարուցվել է քրեական գործ համապատասխան հոդվածով, հային սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (211)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS