«Գյումրու մշակույթի վարժարան»-ի նախկին գլխավոր հաշվապահն ու տնօրենը դատապարտվեցին
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Գյումրու մշակույթի վարժարան»-ի նախկին գլխավոր հաշվապահն ու տնօրենը դատապարտվեցին


* 31-01-2018, 22:06 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2510 անգամ


«Գյումրու մշակույթի վարժարան»-ի նախկին գլխավոր հաշվապահն ու տնօրենը դատապարտվեցինPastinfo.am: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Մանուկյանի նախագահությամբ, «Գյումրու մշակույթի վարժարան» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր հաշվապահ Անահիտ Համբարձումյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում, և դատապարտել 5 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարվա փորձաշրջանով:

Իսկ վարժարանի տնօրեն Սուրեն Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութությունն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ Յուրացնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական կեղծիք, 5 դրվագով, և դատապարտել տուգանքի 1.000.000 ՀՀ դրամի չափով հօգուտ պետական բյուջեի, նրան զրկելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ երկու տարի ժամկետով:

Դատավճռով ամբողջությամբ բավարարվել է Շիրակի մարզի դատախազության հայցը, Անահիտ Համբարձումյանից հօգուտ պետբյուջեի պետք է բռնագանձվի 7.759.447 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի փոխհատուցում:

Ըստ Անահիտ Համբարձումյանին առաջադրված մեղադրանքի, նա 2013 թվականից 2015 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատելով «Գյումրու թիվ 12 ավագ դպրոց» ՊՈԱԿ և դրա իրավահաջորդ «Գյումրու մշակույթի վարժարան» ՊՈԱԿ գլխավոր հաշվապահի պաշտոնում, այդ ժամանակահատվածում, յուրացման եղանակով` մեկ միասնական հանցավոր մտադրությամբ, հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի 9.859.447 ՀՀ դրամ գումարը:

Ըստ Սուրեն Հովսեփյանին առաջադրված մեղադրանքի, նա ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի հրամանով նշանակված լինելով «Գյումրու թիվ 12 ավագ դպրոց» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնում և այդ պաշտոնը զբաղեցնելով նաև «Գյումրու թիվ 12 ավագ դպրոց» ՊՈԱԿ վերակազմավորումից հետո իրավահաջորդ «Գյումրու մշակույթի վարժարան» ՊՈԱԿ-ում, 2013 թվականից 2015 թվականն ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներով, մեկ միասնական հանցավոր մտադրությամբ նպատակ ունենալով յուրացման եղանակով զգալի չափերի գումարներ հափշտակել, 2013-2014թթ. ուսումնական տարվա ընթացքում ՊՈԱ կազմակերպության աշակերտներից պարտադիր վճարման ենթակա դասագրքերի վարձավճարներ հավաքագրված և «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» հաշվեհամարին վճարելու համար ՊՈԱ կազմակերպության գրադարանավարուհիներից ստորագրությամբ մաս-մաս ստացած ընդհանուր 364.150 ՀՀ դրամ գումարից 60.000 ՀՀ դրամ գումարը 2014 թվականի մարտի 14-ին վճարել է հիմնադրամի հաշվեհամարին, իսկ մնացած 304.150 ՀՀ դրամ գումարը պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել է:

Բացի այդ, 2013-2015 թվականերն ընկած ժամանակահատվածում Սուրեն Հովսեփյանը, ծառայության նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, որի հետևանքով կազմակերպության օրինական շահերին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած` առանձնապես խոշոր չափերի` 9.859.447 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Գործը ամբաստանյալների միջնորդությամբ քննվել է արագացված կարգով, նրանք հայտարարել են, որ համաձայն են մեղադրանքի հետ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (275)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS