X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ավազակային հարձակում, սպանություն և գողություն. Մոսկվայում դատում են ՀՀ քաղաքացու


* 31-01-2018, 13:04 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1784 անգամ


Ավազակային հարձակում, սպանություն և գողություն. Մոսկվայում դատում են ՀՀ քաղաքացուSputnik: ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում 35–ամյա ՀՀ քաղաքացին` 2 ռուսի հետ միասին, մեղադրվում են ավազակային հարձակման, կողոպուտի և սպանության համար, հաղորդում է Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունը։ Գործը մեղադրականով դատարան է ուղարկվել այս շաբաթ։

Նախաքննության տվյալներով` ՀՀ քաղաքացին` 2 ՌԴ քաղաքացիների հետ միասին` 40 և 24 տարեկան, 2015 թ.–ի մարտի 12–ից 18–ը ընկած ժամանակահատվածում խարդախությամբ և վստահության չարաշահմամբ մոսկվացի գործարարից 1,7 միլիոն ամերիկյան դոլար են գողացել։

Բացի այդ, մեղադրյալներից երկուսը նախօրոք իրենց հետ ունենալով երկու միավոր զենք, իրենց ծանոթի հետ պայմանավորվել են գնալ հանդիպման ու քննարկման: Հանդիպումը կայացել է 2016 թ.–ի հուլիսի 11-ին։ Կարճատև խոսակցությունից հետո բենզալցակայանի աշխատողների ու հավաքված մարդկանց ներկայությամբ մեղադրյալները առնվազն 28 կրակոց են արձակել:

Կրծքավանդակում ստացած հրազենային վիրավորումից «հակառակորդը» տեղում մահացել է։ Եվս 2 մարդ վիրավորում են ստացել։

Բոլոր երեք մեղադրյալները կալանավորված են, գործն ուղարկվել է դատարան։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (211)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS