*
Հարսանեկան երգերը փրկել մոռացումից
«Հարսի հրաժեշտի երգեր», «Գացեք, բերեք», «Խնկի ծառ», «Շիրխանի». այս ավանդական երգերը հարսանեկան ծեսի անբաժան մասն են կազմել: Դրանց միջոցով գովերգել են հարսին ու փեսային: Փրկել հինը մոռացումից, ժողովրդական երգերն առօրյա վերադարձնել ու վերականգնել ազգային հոգեկերտվածքը: «Պատանի խազեր» երգչախումբն ու «Հրայրք» ազգային երգ ու պարի խումբը տարբեր տարիքի ու սեռի մարդկանց համախմբել էին «Բեռլին Արտ» հյուրանոցում, նպատակը միասին երգելն էր: «Պատանի խազեր»-ը Գյումրիում նման նախաձեռնությամբ առաջին անգամ է հանդես եկել:
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ