X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լիբանանցի գործարարը Շիրակի մարզում նոր ներդրումային ծրագրեր է դիտարկում


* 29-01-2018, 12:13 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1226 անգամ


Լիբանանցի գործարարը Շիրակի մարզում նոր ներդրումային ծրագրեր է դիտարկումAysor.am: Լիբանանյան գործարար առաքելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում կիրակի Գյումրի է այցելել «Gardenia Grain D’or» ընկերության հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալը։

Հայաստանի զարգացման հիմնադրամից հայտնում են, որ նրա ղեկավարած ընկերությունը Հայաստանում զբաղվում է ընկույզի այգիների հիմնմամբ ու մշակմամբ։ Այս տարի ավարտին հասցվող ծրագրով ակնկալվում է 2025 թվականին հասնել առավելագույն արտադրողականության։ Նիկոլաս Աբու Ֆայսալը հայաստանյան այս այցի ընթացքում քննարկել է նոր բիզնես հնարավորություններ Գյումրիում, ծանոթացել հողերի որակին։ Գործարարը հանդիպում է ունեցել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, տեքստիլ ձեռնարկության ղեկավարների հետ, նաև ԳՏԿ-ում գործող՝ բիզնեսի ավտոմատացմամբ զբաղվող «Resal Soft» ընկերության տնօրենի հետ:

«Հայաստանում հաջող բիզնեսի փորձ ունեցող լիբանանյան գործարարի այս անգամվա հանդիպումները Գյումրիում և Շիրակի մարզում նաև իր բիզնեսում ՏՏ լուծումների, ավտոմատացման համակարգերի օգտագործման հնարավորությունները դիտարկելու նպատակ ունեն։ Մեր պոտենցիալ գործընկերոջը ներկայացրել ենք Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի ստարտափերի ներուժը»,- նշել է Գյումրիում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ, ԳՏԿ Զարգացման կառավարիչ Ամալյա Եղոյանը։

«Հայաստանում գործող լիբանանյան բանկի փաստը, որակավորված մասնագետների առկայությունն ու ներդրողների առջև «բաց դռների» քաղաքականություն վարող կառավարության գործունեությունը երկիրը գրավիչ են դարձնում բիզնեսի տեսակետից»,- նշել է «Gardenia Grain D’or» ընկերության հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալը։

Գյուղատնտեսության, ՏՏ և տեքստիլ ոլորտներում ներդրումների նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (532)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS