X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԱՄՆ-ում ահագնում է նոր տեսակի գրիպ


* 27-01-2018, 14:46 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 758 անգամ


ԱՄՆ-ում ահագնում է նոր տեսակի գրիպ
Ամերիկայի ձայն: 38 ամյա Ադամ Յորքը մշտապես հաճախում էր մարզադահլիճ: Ցավոք, այժմ նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, ուր նրան միացրել են արհեստական շնչառության սարք: Ախտորոշումը՝ գրիպ:

«Ամեն ինչ շատ արագ ընթացավ: Նա հեռախոսով ասաց, որ իրեն վատ է զգում, որից հետո հայտնվեց հիվանդանոցում ու նրան միացրեցին արհեստական շնչառության սարքին: Սա արագ բռնկվող գրիպի տեսակներից է»,- ասում է Ադամի կին Ֆելիցիա Յորքը:

Նման գրիպի զոհերից է Ալաբամա նահանգից 3-րդ դասարանցի մի աղջնակ, ով մահացավ մի քանի օրում:

Հիվանդության տարածումը կանխելու համար, մանկապարտեզներում և այլ հիմնարկներում ձեռնարկել են քիմիական ախտազերծման աշխատանքներ: Որոշ նահանգներում փակվել են դպրոցներ, իսկ հիվանդանոցները լեփ լեցուն են հիվանդներով:

«Այսօր մենք երկու անգամ ավել փորձեր ենք իրականացնում ու 4 անգամ ավելի շատ ենք ախտորոշում գրիպ»,- ասում է Էմորի համալսարանի բժշկական դպրոցի դասախոս Ջեսի Ջերնիգանը:

Հիվանդությունների վերահսկման ու դրանց դեմ պայքարի ամերիկյան գերատեսչությունն այս ժամանակահատվածը որակել է որպես ամենավտանգավոր վերջին 8 տարիների ընթացքում: Փորձագետները տեղեկացնում են, որ H3N2 նոր տեսակի գրիպի զոհ են գնացել արդեն 30 երեխաներ: Հայտնի է, որ տարեկան գրիպից մահանում է 12-55 հազար մարդ:

Գրիպին դիմադրելու համար բժիշկները կոչ են անում ազգաբնակչությանը դիմել պատվաստումների, խմել վիտամիններ և չշփվել հիվանդության ախտանշաններ ունեցող մարդկանց հետ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (298)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS