Արթուր Ալեքսանյանից բացի բոլոր ըմբիշները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը.Tert.am
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արթուր Ալեքսանյանից բացի բոլոր ըմբիշները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը.Tert.am


* 25-01-2018, 16:41 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 1114 անգամ


Արթուր Ալեքսանյանից բացի բոլոր ըմբիշները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը.Tert.amTert.am: Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախապատրաստվում են հունվարի 28-ին կայանալիք Հայաստանի առաջնությանը:

Մինչ առաջնության մեկնարկը հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտնել է, որ առաջնությանը չի մասնակցի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը.

«Նախ նշեմ, որ առաջնությանը մասնակցելու են մեր բոլոր ըմբիշները, բացի Արթուր Ալեքսանյանից: Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի այս մրցաշրջանի մեր հավաքականը, որն առաջնության ավարտից հետո Ծաղկաձորում կնախապատրաստվի փետրվարի 23-25-ը Կիևում կայանալիք միջազգային մրցաշարին:

Արդյոք Հայաստանի չեմպիոննե՞րն են ներկայացնելու մեր երկիրը այս տարվա Եվրոպայի առաջնությունում. Մեծ հաշվով՝ այո, սակայն Կիևի մրցաշարի արդյունքներին էլ ենք ուշադրություն դարձնելու»,- ասել է Լևոն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը տեղի կունենա ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա») մարզադահլիճում և կմեկնարկի ժամը՝ 10:30-ից:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (276)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS