X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայը երկրորդ անգամ է Բելառուսի քաղաքացու սպանում


* 24-01-2018, 15:25 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1246 անգամ


Հայը երկրորդ անգամ է Բելառուսի քաղաքացու սպանում  Sputnik: Բելառուսի դատարանի առաջ կկանգնի ՀՀ քաղաքացի Էրիկ Հարությունյանը, որն անցյալ տարվա դեկտեմբերին մահացու վրաերթի է ենթարկել 33 տարեկան տղամարդու։ Այս մասին հայտնում են բելառուսական ԶԼՄ-ները։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին Գոմելում. քննիչները պարզել են, որ ուշ երեկոյան ՀՀ քաղաքացի Էրիկ Հարությունյանը, որ Բելառուսում կացության իրավունք ունի, մեկ այլ անձի անունով գրանցված Lexus մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել «Գոմսելմաշի» աշխատակից 33-ամյա Դմիտրի Շորինին։

Որոշ տվյալների համաձայն` վարորդն այդ պահին ավտոմեքենան վարել է ավելի քան 100 կմ/ժ արագությամբ և վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող քաղաքացուն։

2013 թվականին Էրիկ Հարությունյանն արդեն եղել էր Բելառուսում մեկ այլ ՃՏՊ-ի մասնակից, այն ժամանակ նա մահացու վրաերթի էր ենթարկել մի աղջկա։ Սակայն քրեական գործի նախաքննությունը դադարեցվել էր։ Այժմ պարզվում է այդ որոշման օրինական լինելը։

Հարությունյանը գործն ուղարկվել է դատախազություն` դատարանին փոխանցելու համար, մեղադրյալը քննչական մեկուսարանում է։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2019 (265)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS