Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու


* 16-01-2018, 12:20 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 475 անգամ


Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելուErmenihaber.am: Թուրքիայի Քարաման նահանգում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու առաստաղի որմնանկարները տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրության են արժանանում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Քաղաքի հնագույն Թափուջաք թաղամասում գտնվող եկեղեցին բյուզանդական ժամանակաշրջանից մնացած բազիլիկ եկեղեցու օրինակ է համարվում:

Ըստ աղբյուրի՝ ստույգ տեղեկություն, թե որ թվականին է կառուցվել եկեղեցին, չկա. այն թվագրվում է 17-18-րդ դարերին:

Եկեղեցին 2007 թվականին անցել է Թուրքիայի Մշակույթի և Տուրիզմի նախարարության պահպանության տակ և վերականգնվել:

Նահանգի Մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Աբդուլլահ Քըլըչը «Անադոլու»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ եկեղեցու որմնանկարները հայտնաբերվել են 2007 թվականին միայն, երբ եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են արվել: Մինչ այդ որմնանկարները պատված են եղել սվաղով:

«Ամեն տարի հազարավոր մարդիկ գալիս են այս որմնանկարները տեսնելու: Նման որմնանկարներ ամբողջ Քարամանում՝ միայն այս եկեղեցում կան, ինչն էլ ավելացնում է եկեղեցու կարևորությունը»,-ասել է նա:

Քըլըչը պատմել է, որ մինչև 2007 թվականը եկեղեցին որոշ ժամանակ օգտագործվել է որպես բանտ: Իսկ ներկայումս եկեղեցում անցկացվում են մշակութային տարբեր միջոցառումներ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (297)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS